Առնվազն 13 մարդ է զոհվել այսօր Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով արմատական «Թալիբան» շարժման ներկայացուցչին:
Նրա խոսքով՝ զոհվածների թվում երեխաներ կան: Պայթյունի հետևանքով տուժել է «Թալիբան» շարժման մի քանի գրոհային:
Ինչպես նշում է Al Hadath հեռուստաալիքը, պայթյունը տեղի է ունեցել բրիտանական ուժերի կետի մոտ:
Պենտագոնը հաստատել է պայթյունի հետևանքով «կորուստների առկայությունը, դրանց թիվն անհայտ է»։ Այդ մասին Twitter-ում գրել է ԱՄՆ Պաշտպանական գերատեսչության մամուլի քարտուղար Ջոն Քիրբին: