Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Ընտրված լինելու խաբկանքը

Հայկազուն Ալվրցյանի ՖԲ էջից, –

Վերջին երկու-երեք օրերին քպ-ակքններն ԱԺ-ում շատ են խոսում այն մասին, որ ժողովուրդն իրենց է ընտրել, ուրեմն իրենք ամեն ինչ ճիշտ են արել և անում:

Սակայն պատմության մեջ հաճախ են ընտրել մարդու կամ քաղաքական ուժի, որ երկիրը տարել է կործանման կամ հասցրել աղետալի վիճակի, օրինակ՝ Մուսոլինին, Հիտլերը, Գորբաչովը, Ելցինը, Աբուլֆազ էլչիբեյը, Լ.Տ. Պետրոսյանը…

Իսկ ՀՀ-ում 2018-ին ընտրված նիկոլը մեր երկիրն ուղղակի հասցրեց ոչնչացման եզրին,  բայց ժողովրդի մի հատված, որ ընդհանուր բնակչության ընդամենը 20-25 տոկոսն է կազմում, վերընտրեց պարտված ղեկավարին:

ԼԱՎԱՏԵՂՅԱԿ ՄԱՐԴԻԿ ԱՍՈՒՄ ԵՆ, ՈՐ ՍԱ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԵՐԵՎՈՒՅԹ ԷՐ:

Մի՞թե սա նշանակում է, որ ժողովուրդն ուրախ է Արցախը կորցնելու, բանակը ոչնչացնելու, հազարրավոր զոհեր տալու, տասնյակ հազարավոր գաղթականներ ունենալու, թշնամուն ՀՀ-սահմաններից ներս թողնելու, տնտեսությունը փլուզելու, տասնյակմիլիարդավոր դոլարի կորուստներ կրելու, ՀՀ-ի գոյությունը վտանգելու, մեր երկիրը ապրելու համար անհեռանկար տարածքի վերածելու համար:

ՀԱՍՏԱՏ ՈՉ:

Ուրեմն՝ ինչու՞ այսպես եղավ:

Կարծում եմ՝ հարցն ունի երեք պատասխան.

1. կամ տեղի են ունեցել համատարած ընտրակեղծիքներ,

2. կամ ժողովուրդը չի հասկացել կատարվածի ողջ վտանգավորությունը,

3. կամ նրան չի հուզում մեր պետականության գոյության հարցը:

Երեք դեպքում էլ օրվա իշխանություններից ազատվելը հրամայական է; 

Եվ քանի որ Հայաստանը միայն այս իշխանությունների կամ նրանց ընտրած փոքրամասնության կամ մեծամասնության հայրենիքը չէ, այլև ամենքինն է և հատկապես հաջորդ բոլոր սերունդներինը, ուրեմն այն փրկելն ու պաշտպանելը բոլոր նրաց պարտքն է (ազգային-հասարակական-քաղաքական կազմակերպություններից մինչև անհատ գործիչներ), ովքեր, ի դեմս այս «ընտրված» իշխանությունների և նրանց վարած քաղաքականության, գիտակցում են ՀԱՅՐԵՆԻՔԻ ԳԼԽԻՆ ԿԱԽՎԱԾ ՎՏԱՆԳԸ:

ԵՎ  ՆՐԱՆՑԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ՊԱՅՔԱՐԻ ՄԵՋ ԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՆ ՊԱՅՔԱՐԻ ԲՈԼՈՐ ՁԵՎԵՐՆ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐԸ, ՔԱՆԶԻ ՎՃՌՎՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԻՔԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ: