Այս տարի նախատեսվում է Հնդկաստան С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի առաջին խմբաքանակի առաքումը: Այս մասին «Բանակ-2021» ֆորումի ժամանակ խոսել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը:
«Ս-400 Տրիումֆ զենիթահրթիռային համալիրների արտադրությունը Հնդկաստանի համար ընթանում է ըստ ժամանակացույցի: Առաջին խմբաքանակի առաքումը սպասվում է 2021 թվականի վերջերին», նրա խոսքերը հաղորդում է Իզվեստիան:
Օգոստոսի 23-ին Алмаз-Антей կոնցեռնի արտաքին տնտեսական հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Ձիրկալնը հայտարարել էր այդ մասին: Ռուսաստանի Դաշնությունը Հնդկաստանի համար С-400-ի արտադրությունը սկսել է 2020 թվականի փետրվարից:
ՀՕՊ նորագույն համակարգերի հինգ խմբաքանակները Նյու Դելիի համար կարժենան 5,43 մլրդ դոլար: Այս գործարքը ճանաչվել է ամենախոշորը Ռոսօբորոնէքսպորտի պատմության մեջ:




