Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

«ՀայՓոստը» օգոստոսի 31-ին սպասարկում չի իրականացնելու

Տեխնիկական վերազինման նպատակով «ՀայՓոստ» ընկերության բոլոր փոստային բաժանմունքների կողմից օգոստոսի 31-ին սպասարկում չի իրականացվելու: Այս մասին Azgonline.am-ը տեղեկացել է «ՀայՓոստ» ընկերության տարածած հաղորդագրությունից։

«Տեխնիկական վերազինման շրջանակում ՀայՓոստում ներդրվելու է նոր Phoenix գործառնական ծրագիր, որը հնարավորություն կտա բարձրացնել ընկերության ծառայությունների մատուցման և սպասարկման որակը, ինչպես նաև կրճատել առաքման ժամկետները»,– ասված է հաղորդագրությունում։