Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօրվա ԱԺ նիստի ժամանակ տեղի ունեցածին:
Նա մասնավորապես գրել է.
«Իրադրությանը համարժեք արձագանք՝ ըստ իս.
1) Դիմել ՍԴ՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել քաղաքական խոսքի համար պատգամավորի նկատմամբ սանկցիայի կիրառումը։ Պահանջել անմիջապես կասեցնել այդ օրենքի կիրառումը։
2) Պահանջել բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում։
3) Պահանջել ԱԺ նախագահի հրաժարական՝ իր լիազորությունները չարաշահելու համար։
4) ԱԺ նիստերի ու հանձնաժողովների նիստերի տոտալ բոյկոտ՝ քանի դեռ չեն կատարվել նշված պահանջները»։