Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Վրաստանում ձերբակալվել է ԻՊ հինգ անդամ

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության աշխատակիցները Կախեթիի շրջանում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հինգ անդամի, ովքեր ծրագրում էին տեղափոխվել Սիրիայի ահաբեկչական ճամբար: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին ասված է Պետական ​​անվտանգության ծառայության հայտարարության մեջ:

Ծառայության տվյալներով, ձերբակալվածները թափառել են փողոցներով և ցուցադրել արգելված ահաբեկչական խորհրդանիշներ: Նրանք հաճախ գաղտնի հավաքվում էին և քննարկում Իրաքում ու Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև Վրաստանի հետ կապված ծրագրեր կազմում: