Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Լիլիթ Մակունցի եղբայրը՝ Պապիկյանի օգնական

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է կատարել։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Վահե Մակունցին նշանակել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի օգնական», – նշված է որոշման մեջ։

Լրատվամիջոցները հայտնում են, որ Վահե Մակունցը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի եղբայրն է։