Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Այրվել է մոտ 1500 հակ պահեստավորած անասնակեր

Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,  որ օգոստոսի 23-ին՝ ժամը 19:32-ին, Գավառ քաղաքի նախկին օդանավակայանի մոտակայքում այրվում է անասնակեր:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է մոտ 1500 հակ պահեստավորված անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։48-ին, մարվել՝ օգոստոսի 24-ին՝ 00։44-ին։ Այրվել է մոտ 1500 հակ անասնակեր։