Չորեքշաբթի, Հունիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վարդան Օսկանյանի գեղեցիկ, բայց ցավոք անիրագործելի գաղափարների մասին

21/08/2021
- Հրապարակախոսություն, Վերլուծություն

Քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մարկարյանի էջից, –

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը երեկ հրապարակված իր վերջին հոդվածում հայտարարել է, որ Արցախի հարցում «ամեն ինչ կորած չէ, շատ բան կարելի է վերականգնել» (հոդվածի հղումը ներքևում):

Այդ մասին ի դեպ նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարում էր նաև «Հայաստան» դաշինքի առաջնորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Վարդան Օսկանյանը նաև ներկայացրել է այն քայլերը, որոնց միջոցով Հայաստանը կարող է գոնե մասամբ վերականգնել կորցրածը:

Հայրենիքը սիրող յուրաքանչյուր մարդ հարյուր տոկոսով իր ստորագրությունը կդնի Վարդան Օսկանյանի առաջարկած քայլերի տակ, որոնք ցավոք այս իշխանությունների օրոք իրականացման զրո հնարավորություն ունեն:

Վարդան Օսկանյանը ՀՀ վարչապետին կոչ է արել խորհրդարանի ամբիոնից հայտարարել, «եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ որ լինի, մենք չենք ստորագրի և հաստատի որևէ փաստաթուղթ կամ համաձայնագիր, որում Արցախը նշված կլինի Ադրբեջանի մաս»:

Իհարկե անհրաժեշտության դեպքում Նիկոլ Փաշինյանը դա կանի, բայց դա ոչինչ չի նշանակում եթե գործ ունենք կատեգորիկ ստախոսի ու անսկզբունքային մարդու հետ ով կարող է այսօր մի բան հայտարարել, իսկ վաղը ուղիղ նայելով աչքերիդ մեջ ասել, որ ինքը նման բան չի հայտարարել կամ նախադասության մեջ մի հարցական նշան ավելացնելով հավակնել, թե ինքն այլ բան է ասել:

ՀՀ նախկին ԱԳ նախարարը նշել է, որ այսօր ստեղծված իրավիճակը պատերազմական գործողությունների արդյունք է և դրա հետևանքով ստեղծված ստատուս քվոն չի կարող երկարատև խաղաղության հիմք ծառայել և Հայաստանի իշխանություններին կոչ է արել այդ մասին բարձրաձայնել: Հիանալի գաղափար, որի հետ չի կարելի չհամաձայնել: Բայց միամտություն կլինի նման ակնկալիք ունենալ մի իշխանությունից, որը ներկա ստատուս քվոյի հաստատմանն իր հայտարարություններով ու գործնական քայլերով (չի բացառվում նաև գաղտնի պայմանավորվածությամբ) միտումնավոր ու մտածված կերպով նպաստել է հենց ինքը, շարունակ (ու նաև այսօր) համոզված լինելով, որ Արցախը բեռ է Հայաստանի համար ու «խաղաղության դիմաց պիտի հանձնել տարածքներ»:

Վարդան Օսկանյանը կոչ է արել հաշտության պայմանագիր կնքելու գաղափարն ընդունել, եթե Ադրբեջանը կհեռանա Հայաստանի ինքնիշխան տարածքներից, կվերադարձնի բոլոր գերիներին, կընդունի ԼՂԻՄ-ի սահմանների գոյությունը (կողմնակի կհամաձայնի, որ ինքն անօրինական կերպով օկուպացրել է Շուշին ու Հադրութը) և կվերսկսվի Մինսկի խմբի ձևաչափում բանակցությունները: Կրկին գեղեցիկ, սակայն անիրագործելի գաղափարներ:

-Հայաստանի ինքնիշխան տարածքներում այսօր թշնամին ներկա է հենց գործող իշխանությունների լուռ համաձայնությամբ ու «չկրակելու» հրահանգի արդյունքում: Թշնամուց ինչ-որ բան պաշտպանելու համար առաջինն ինքդ պիտի համոզված լինես, որ դա քոնն է, իսկ եթե նույն գործող իշխանությունների ղեկավարների ու պատգամավորների համոզմամբ այդ տարածքներն Ադրբեջանինն են, ելման կետեր վերադառալու պահանջի մասին խոսելն արդեն ավելորդ ժամավաճառություն է:

-Գերիները թշնամու ձեռքում պատանդ են (չեմ բացառում կրկին գործող իշխանությունների լուռ համաձայնությամբ) և համարվում են խաղաղության պայմանագրի ստորագրման երաշխիքները: Ադրբեջանը նրանց կհանձնի միայն այն ժամանակ, երբ հասած կլինի իր ամենավերջին նպատակին:

-Մարդուց, որը երկրի ամենաբարձր ամբիոնից անամոթաբար հայտարարում է, «Շուշին դժբախտ ու դժգույն և 90 տոկոսով ադրբեջանական քաղաք էր ու պիտի դա հանձնեինք», ակնկալել, որ թշնամուց կպահանջի ճանաչել ԼՂԻՄ-ի սահմաններն ու վերադարձնել Շուշին, լավագույն դեպքում միամտություն է:

-2020 թվականի նոյ.-ի 10-ից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբն այլևս արհեստականորեն շնչող մարմին է: Մինսկի խմբի մանդատը վերաբերում էր Արցախի հարցի կարգավորմանը: Հակամարտության կողմերից մեկի պնդմամբ Արցախի հարցը կարգավորված է ու նման հարց այլևս գոյություն չունի: Հետևաբար նրա  դիտանկյունից ավարտված է նաև հիշյալ խմբի մանդատը: Դա նաև կողմնակի հաստատում են Հայաստանի իշխանությունները Արցախյան հարցի կարգավորումը փոխարինելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ: Այսօր բանակցային սեղանին գլխավոր միակ դերակատարներ են Հայաստանը, որը պատերազմում պարտություն է կրել ու գործող իշխանությունների օրոք կարելի է նրան ամեն բան պարտադրել, պատերազմում հաղթած Ադրբեջանը, որն օգտվելով Հայաստանի իշխանությունների թուլությունից ինչ ուզում այն էլ թելադրում է և Ռուսաստանը, որի միջնորդությամբ հաստատվել է հրադադար ու ստացել է տարածաշրջանում խնդիրները միայնակորեն կարգավորելու բացառիկ հնարավորություն, ինչը բնականաբար չի կիսելու որևէ այլ կողմի հետ:

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը վերջում եզրակացրել է, որ այս ամենը «կարելի է անել միայն արդյունավետ դիվանագիտական ջանքերի միջոցով»:

Կրկին չի կարելի չերկրորդել Վարդան Օսականյանին, բայց նաև չի կարելի չավելացնել, որ «արդյունավետ դիվանագիտական ջանք» իրականացնելու համար անհրաժեշտ են կամք, համարձակություն, հզոր դիվանագիտություն ու բացարձակ հայրենասիրություն:

Ինչպես արդեն մեկ այլ առիթով էլ ասել եմ, դրանք ու առավել ևս վերջինը՝ հայրենասիրությունը, այսօրվա գործող իշխանությունների մոտ անգտանելի հատկանիշներ են, դեռ չհաշված բանակցային սեղանին նստելու համար անհրաժեշտ փորձը, միջազգային հեղինակությունն ու ձեռքում խաղաքարտեր ունենալը, որոնցից նույնպես այսօր զուրկ է Հայաստանի բոբիկ դիվանագիտությունը:

Այսօր մենք գտնվում են գրեթե այն պայմաններում, որտեղ կանգնած էինք 1998 թվականին՝ Լևոն Տեր Պետրոսյանի հրաժարականին նախորդած շրջանում: Ինչպես 1998 թվականին, այսօր էլ փրկության ելքը նույնն է: Ամեն կերպ պիտի ձերբազատվել անհայրենիք ղեկավարներից: 1998 թվականին դա մեզ հաջողվեց շնորհիվ Արցախի ազատագրման ու անկախության ակունքներում կանգնած պետական գործիչների՝ այդ թվում Ռոբերտ Քոչարյանի և Վազգեն Սարգսյանի, աչալրջության ու գործնական քայլերի:

Գործող իշխանությունների հետ հույսեր կապելն այլևս անիմաստ է: Նրանց պիտի հեռացնել, ինչպես դա արվեց 1998 թվականին իշխանությունը զավթած Լևոն Տեր Պետրոսյանի դեպքում:

Եթե չենք ցանկանում վաղը զղջալ, գործնական քայլի պիտի դիմել հենց այսօր ու ժամ առաջ:

Նախորդ գրառումը

Կոմունիկացիաների բացման «օպերացիան» մեկնարկել է

Հաջորդ գրառումը

Եռամսյա վարժական հավաքներին մասնակցությունը կներառվի քաղաքացու զինվորական ծառայության կամ աշխատանքային ընդհանուր ստաժում․ՀՀ ՊՆ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Համախմբման առաջարկ. Լևոն Զուրաբյան

22/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն Սուրենյանց

21/06/2026
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
Հաջորդ գրառումը

Եռամսյա վարժական հավաքներին մասնակցությունը կներառվի քաղաքացու զինվորական ծառայության կամ աշխատանքային ընդհանուր ստաժում․ՀՀ ՊՆ

Լրահոս

Իրանը չի կարողանա վճարներ կամ մաքսատուրքեր սահմանել Հորմուզի նեղուցով անցնելու համար. Ռուբիո

23/06/2026

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ ձեռք բերված որևէ վերջնական համաձայնագրի համաձայն՝ Իրանը չի կարողանա վճարներ կամ...

Արտաքին միջամտություն է իրականացվել՝ ազդելու Հայաստանի ընտրությունների արդյունքների վրա. Ռուբինյանը՝ ԵԽԽՎ-ում

23/06/2026

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ ամառային նստաշրջանում: Նա անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանի ընտրությանը՝ ընդգծելով,...

Հուլիսի 4-5-ը Թեհրանի «Մոսալլա» համալիրում տեղի կունենա Խամենեիի հրաժեշտի արարողությունը

23/06/2026

Իրանի նախկին գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողության կապակցությամբ Թեհրանում 3 օր ոչ աշխատանքային կլինի։ Tasnim-ի փոխանցմամբ՝ այս...

Բեյրութի պահանջն անփոփոխ է՝ Իսրայելը պետք է դուրս գա Լիբանանի հարավից. Լիբանանի նախագահ

23/06/2026

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը, Վաշինգտոնում իսրայելցի և լիբանանցի պաշտոնյաների միջև ուղիղ բանակցությունների ֆոնին, հայտարարել է, որ իր երկրի գլխավոր նպատակը...

Կիևը միայն փորձում է ստեղծել բանակցային ամուր դիրքի տպավորություն. մարտադաշտում իրականությունը բոլորովին այլ է. Պուտին

23/06/2026

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների՝ հիմնվելով 2022 թվականին Ստամբուլում ձեռք բերված համաձայնագրերի վրա. հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր...

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից 10 վագոն ցորեն կգա Հայաստան

23/06/2026

Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ ցորենի հերթական խմբաքանակն է ուղարկվել Հայաստան: Ռուսաստանից կմատակարարվի 10 վագոն ցորեն: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ գնացքը...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական