Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննարկել են իրավիճակը Բելառուսում: Այդ մասին ասվում է Գերմանիայի կառավարության կայքում այդ հրապարակված հաղորդագրության մեջ:
«Կանցլերը շեշտել է, որ Բելառուսի կառավարությունը պետք է ձեռնպահ մնա խաղաղ ցուցարարների դեմ բռնություն գործադրելուց, անհապաղ ազատ արձակի քաղբանտարկյալներին և երկխոսություն իրականացնի ընդդիմության և հասարակության հետ` ճգնաժամը հաղթահարելու նպատակով», գրված է հայտարարության մեջ: