Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլ Փաշինյանը Հանձնարարել Է իր Լուսանկարը Փակցնել Բոլոր Աշխատասենյակներում

19/08/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

hraparak.am

ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակում Բաբաջանյանի կուսակցության անդամների հետ մի ինչ-որ` երևի հույժ կարևոր քննարկմանը, տեսնում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեծադիր լուսանկարը՝ ՀՀ պետական դրոշի ուՀՀ քարտեզի կողքին։ Մեր տեղեկություններով, Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակում փակցված լուսանկարից մեծ քանակով պատրաստվել է և բաժանվել բոլոր պաշտոնյաներին՝ ԱԺ-ում և կառավարությունում:

2018-ին իշխանության գալով` Փաշինյանը հրահանգել էր բոլոր աշխատասենյակների պատերից հանել նկարները և հայտարարել էր, որ այլևս երբեք ՀՀ ղեկավարների նկարները պաշտոնյաների պատերին չեն փակցվելու: 

Էլ ավելի հեռավոր ապագայում կային ժամանակներ, երբ  ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երբ ՀՔԾ գնալիս տեսել է պատին փակցված Սերժ Սարգսյանի մեծադիր լուսանկարը, քննիչին հարցրել է. «Դուք` որպես Հատուկ քննչական ծառայության քննիչ, անկախ եք, չէ՞: Բա Ձեր սենյակում ի՞նչ գործ ունի Սերժ Սարգսյանի դիմապատկերը»։ Իսկ երբ քննիչը պատասխանել է, թե որպես պետական սիմվոլ, առաջարկել է՝ պետական սիմվոլ եք ուզում՝ զինանշան կախեք, դրոշ կախեք: Նաև գրավոր հարցումներ է ուղղել ՀՔԾ այն  ժամանակվա պետ Վահրամ Շահինյանին ու պատասխանները կարդացել 6-րդ գումարման ԱԺ-ի նստաշրջանի մի քանի քառօրյաներին։

Օրինակ՝ 2017 թվականի մայիսի 25-ին գրավոր հարցմամբ դիմել էր, թե  իրավական ինչ հիմնավորմամբ են ՀՔԾ քննիչների սենյակներում կախված Սերժ Սարգսյանի դիմանկարները: «Մինչ օրս, այսինքն՝ 6 ամիս անց, ՀՔԾ պետը հարցմանս չի պատասխանել՝ այսպիսով թույլ տալով օրենքի կոպիտ խախտում: Սույնով ուզում եմ հավաստիացնել, որ ՀՔԾ պետին պատասխանի կանչելու ձեւը կգտնեմ եւ այս հարցում լինելու եմ հետեւողական, իսկ ՀՔԾ բոլոր քննիչներին զգուշացնում եմ` իրենց պատերից հանել Սերժ Սարգսյանի լուսանկարը, քանի որ դրա համար ոչ մի իրավական հիմնավորում չկա, եթե, իհարկե, որեւէ քննիչ Սերժ Սարգսյանին իր պապը կամ հայրը չի համարում»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը: Իսկ նրա հիմնադրած ՀԺ-ն էլ այս թեմայով գրում էր՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հոդված 21-ը հստակ եւ ամբողջական սահմանում է  Հայաստանի Հանրապետության խորհրդանիշները, որոնք են` Հայաստանի Հանրապետության դրոշը, զինանշանը եւ օրհներգը:

Նիկոլ Փաշինյանն էլ 2016-յան գրառումներում մեկնաբանում էր. «Ուշադրություն դարձրեք. ՀՔԾ-ն այն մարմինն է, որ պետք է քննի պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կատարված հանցագործությունները: Եթե որեւէ մեկն ուզում է Սերժ Սարգսյանի կողմից կատարված հանցագործության մասին հաղորդում տալ, փաստորեն, պետք է հարցաքննվի այն սենյակներում, որտեղ փակցված է պոտենցիալ մեղադրյալի նկարը»:

Ի դեպ, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանն էլ այն ժամանակ տվյալներ էր հավաքել, որ Սերժ Սարգսյանի նկարներն իրենց պատերին փակցնելու համար Հայաստանի դպրոցները ծախսել են առնվազն 15 միլիոն դրամ:

ՀԳ․ Դեռ 2019-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ «Հայաստանի Հանրապետությունում այլևս երբեք չի կարող լինել բռնապետ, ում մտքով կանցնի, որ ինքն ավելի կարևոր է և հզոր, քան ՀՀ քաղաքացին»։

Հա, հետո ինչ, 2019-ին էլ «Իմ քայլը` հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին ու տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր նաև․ «Այլևս երբեք ՀՀ քաղաքացին չի լինի հուսահատ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/75a6796e40b59c493079a9da3ad72ca3?fbclid=IwAR2rgYL-71u26MF3NeKFNO5e31MsX_2m5RYayo1kcmZ7PKk77jTLthVxJu4

 © 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ջո Բայդեն. Քաբուլում քաոսն անխուսափելի էր

Հաջորդ գրառումը

Բորել. ԵՄ-ն չպետք է թույլ տա Ռուսաստանին և Չինաստանին վերահսկել Աֆղանստանում իրավիճակը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Հաջորդ գրառումը

Բորել. ԵՄ-ն չպետք է թույլ տա Ռուսաստանին և Չինաստանին վերահսկել Աֆղանստանում իրավիճակը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական