ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը երբեք չի ծրագրել Աֆղանստանից ամբողջովին դուրս բերել ամերիկյան զորքերը: Ինչպես գրում է Defence One-ը, այս հայտարարությունն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին պաշտոնակատար Քրիստոֆեր Միլլերը:
Ըստ հրատարակության՝ Միլերը, ով Թրամփի օրոք Պենտագոնի վերջին ղեկավարն էր, պնդում է արել, որ մինչև մայիսի 1-ը ուժերի դուրսբերումն ավարտելու խոստումը, ինչպես նախատեսված էր Թալիբանի հետ նախկին վարչակազմի համաձայնագրով, իրականում «խաղ» և բանակցությունների մարտավարություն էր:
Իրականում, ենթադրաբար, նախորդ վարչակազմը հույս ուներ այս կերպ համոզել Աշրաֆ Գանիին թողնել Աֆղանստանի նախագահի պաշտոնը կամ գալ Թալիբանի հետ իշխանության բաժանման համաձայնության: Միևնույն ժամանակ ենթադրվում էր, որ ԱՄՆ զինված ուժերի մի մասը կկարողանար մնալ Աֆղանստանում հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու համար: