Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շուտով արդարությունը կվերականգնվի, եւ ես կկարողանամ ԱԺ–ում անցնել իմ պարտականություններին. Սիսիանի նախկին համայնքապետ

18/08/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սիսիան խոշորացված համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանն այսօրվանից դադարեցնում է իր լիազորությունները։ Այս մասին հայտարարություն է տարածել Սարգսյանը, որն արդեն մեկ ամիս կալանավորված է։

Հայտարարության մեջ ասվում է.

«Հունիսի 20-ին կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր եմ ընտրվել «Հայաստան» դաշինքի ցուցակով: Ճիշտ է, մինչ օրս հանիրավի խոչընդոտվում է իմ կողմից պատգամավորական լիազորությունների ստանձնումը, սակայն համոզված եմ, որ շատ շուտով արդարությունը կվերականգնվի, եւ ես կկարողանամ ՀՀ Ազգային ժողովում անցնել իմ պարտականությունների կատարմանը՝ նպաստելով պետականամետ ու հայանպաստ օրենքների ընդունմանը:

Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ճանաչելով, հավատալով ու վստահելով ինձ, խորհրդարանական ընտրություննրին իրենց քվեն են տվել «Հայաստան» դաշինքի օգտին՝ մեր քաղաքական թիմից ակնկալելով պայքար մինչեւ հաղթանակ: Մեր պայքարը հզոր, անվտանգ ու բարեկեցիկ պետություն ունենալու համար է:

Հարգելի սիսիանցիներ, այսօրվանից դադարեցնում եմ խոշորացված Սիսիան համայնքի ղեկավարի իմ լիազորությունները: Անցած հինգ տարիների համատեղ լարված եւ արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն եմ հայտնում համայնքապետարանի, համայնքային կառույցների աշխատակիցներին, ավագանու անդամներին եւ վարչական ղեկավարներին: Մեր գործունեության գլխավոր նպատակը Սիսիան բազմաբնակավայր համայնքի զարգացումն ու բնակչության բարօրությունն է եղել: Միասին շատ ծրագրեր ենք կազմել, իրականացրել, շատ աշխատանքներ ենք կատարել, որոշները ընթացքի մեջ են…անելիքները դեռ շատ են: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ Սիսիան քաղաքի եւ խոշորացված համայնքի կազմում ընդգրկված 31 բնակավայրերի բոլոր բնակիչներին: Ես միշտ իմ հարազատ ծննդավայրի կողքին եմ լինելու եւ սիսիանցիների հոգսերով եմ ապրելու: Շուտով կտեսնվենք:

Ի վերջո մեզ միայն մի կյանք է շնորհված եւ յուրաքանչյուրս պետք է ապրենք արժանապատիվ հայի կյանքով՝ հանուն ազատ, անկախ Հայաստանի:

Խաղաղություն եւ անվտանգ ապագա Հայաստանի Հանրապետությանը:

Բարին ընդ ձեզ»։

Նշենք, որ հուլիսի 17–ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, Արթուր Սարգսյանը կալանավորվել էր  երկու ամսով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ հոդվածի առաջին մասով (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը):  

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանը վերջնաժամկե՞տ է ներկայացրել Հայաստանին

Հաջորդ գրառումը

Պակիստանը կարող է ճանաչել Աֆղանստանում թալիբների կառավարումը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօր ժամանակը չէ, որ Կեսարը վերցնի այն, ինչը իրենը չէ. մի՛ թողեք, որ Աշխարհը դատի Եկեղեցին. կարգալույծ քահանա

02/12/2025
Նորություններ

Իշխանությունները թաքցնում են Քի Վեսթի փաստաթուղթը, քանի որ վախենալու բան ունեն. Միկոյան

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստորագրությամբ հաստատվել է՝ Տավուշի թեմը հավատարիմ էՄայր Աթոռին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե հրապարակված փաստաթուղթն ընդունվեր, մենք կունենայինք խաղաղություն, ապաշրջափակում, դե-ֆակտո անկախ Արցախ. Լևոն Զուրաբյան

02/12/2025
Հաջորդ գրառումը

Պակիստանը կարող է ճանաչել Աֆղանստանում թալիբների կառավարումը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական