Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է տարիներ առաջ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքեր

18/08/2020
- Նորություններ, Տեղական

Ազգային անվտանգության ծառայությունում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ  Երևան քաղաքի Կենտրոնի թաղային համայնքի կազմակերպատնօրինչական, վարչատնտեսական գործառույթներով մշտապես իշխանության ներկայացուցչի լիազորություններով օժտված իրավասու պաշտոնատար անձինք, 2009 թ. ընթացքում նախնական համաձայնության գալով տվյալ ժամանակահատվածում Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած պաշտոնատար անձի հետ, համայնքապատկան գույքը վերջինիս անհատույց կերպով օտարելու խմբային շահերից ելնելով, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, չունենալով համայնքապատկան գույքը նվիրատվության կարգով այլ անձանց սեփականությանը հանձնելու օրենքով նախատեսված որևէ հիմք, անտեսելով համայնքի իրական կարիքների համար տվյալ անշարժ գույքերի օգտագործման հնարավորությունը, 27.05.2009 թ-ին, 06.05.2009 թ-ին ձևականորեն հրավիրված ավագանու նիստերին քննարկել և որոշմամբ հաստատել են Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա 40ա շենքի թիվ 100 հասցեում գտնվող 171.9քմ  մակերեսով անշարժ գույքը Ա. Ս. Վ.-ին, Երևան քաղաքի Չարենցի փողոց 4 շենքի թիվ 129 հասցեում գտնվող 103.1քմ մակերեսով անշարժ գույքը Վ. Ս. Դ.-ին, Երևան քաղաքի Վարդանանց փողոցի 5ա շենքի թիվ 366 հասցեում գտնվող 107.9քմ մակերեսով անշարժ գույքը Ս. Մ. Հ.-ին նվիրատվության կարգով՝ անհատույց տրամադրելու հարցը, որոնց նկատմամբ վերջիներս ձեռք են բերել սեփականության իրավունք: Այնուհետև, որոշ ժամանակ անց՝ 02.02.2011 թ-ին, 10.02.2011 թ-ին, 01.06.2011 թ-ին,  նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝  վերջիններս այդ գույքը չնչին գումարներով օտարել են Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած անձի մերձավոր ազգականներին կամ նրա հետ փոխկապակցված անձանց:

Նշված գործողությունների արդյունքում խաթարվել է տեղական ինքնակառավարման մարմնի բնականոն գործունեությունը, էական վնաս է պատճառվել համայնքի օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետևանքներ, այն է՝ առանձնապես խոշոր արժեք՝ 235.000.000 ՀՀ դրամ ունեցող անշարժ գույքերը ոչ իրավաչափ կերպով  հանձնվել են այլ անձի տնօրինմանն ու փաստացի ապօրինի տիրապետմանը:

Միևնույն ժամանակ ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած անձը, նպատակ ունենալով թաքցնել հանցավոր ճանապարհով ձեռք բերված հիշատակված առանձնապես խոշոր չափերով գույքերի ծագման աղբյուրը, իրավունքների պատկանելությունը, նախնական համաձայնության գալով Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց հետ, վերջիններիս օժանդակությամբ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, համայնքից ապօրինի ձեռքբերված և փաստացի իրեն պատկանող անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքները ձևականորեն գրանցել է իր մերձավորների և իրենից ծառայողական ենթակայությամբ գործող անձանց անվամբ՝ այդ կերպ թաքցնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր  գույքերի իրական ծագումնաբանությունը և իրական հնարավորություն ունենալով առանց իրավական հետևանքների տնօրինել դրանք:

Դեպքի առթիվ 2020 թ. օգոստոսի 14-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիոն նույն սխեմայի գործադրմամբ համայնքապատկան այլ գույքերի նկատմամբ ապօրինի տիրանալու վարկածը ստուգելու, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, պաշտոնատար անձանց արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու, ինչպես նաև համայնքի օրինական շահերը վերականգնելու ուղղությամբ:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող մեկ  այլ քրեական գործով ձեռք են բերվել փաստական տվյալներ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած պաշտոնատար անձի կողմից համայնքապատկան ընդհանուր թվով 27 անշարժ գույքերի, այդ թվում՝ մի շարք նախադպրոցական ուսումնական հաստատությունների կազմակերպման համար նախատեսված անշարժ գույքերին ապօրինի տիրանալու վերաբերյալ, որի արդյունքում էականորեն նվազել է համայնքում նախադպրոցական և արտադպրոցական կրթության իրականացումը կազմակերպելու, երեխաների ներդաշնակ և համակողմանի զարգացման, ուսուցման ու դաստիարակության իրագործման արդյունավետությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նախորդ գրառումը

Այգեպարի տները վերակառուցվում են

Հաջորդ գրառումը

Պաշտոնաթող գեներալներով

Համանման Հոդվածներ

Միջազգային

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026
Նորություններ

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026
Նորություններ

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026
Նորություններ

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026
Հաջորդ գրառումը

Պաշտոնաթող գեներալներով

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական