Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարձակվել են օդանավակայանի մոտ թալիբների կազմավորումների վրա

ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն այսօր հարվածներ են հասցրել «Թալիբան» շարժման՝ Աֆղանստանի հարավում գտնվող Քանդահար քաղաքի օդանավակայանի մոտակայքում տեղակայված դիրքերին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հաղորդվում է, որ թալիբների շարքերում կան զոհեր և վիրավորներ: Հարձակումը սկսվել է ի աջակցություն այդ տարածքում պաշտպանվող կառավարական ուժերի: