Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթ օրը հանրապետության հյուսիսում ջրհեղեղներից տուժած շրջանները աղետի գոտի է հայտարարել:
«Մինչ օրս մենք միշտ ցույց ենք տվել, որ Թուրքիայում երկրաշարժերից, ջրհեղեղներից, հրդեհներից տուժածներին երբեք չեն լքել: Ջրհեղեղներից տուժած երեք նահանգներ հայտարարվել են աղետի գոտի: Մենք չենք կարող վերադարձնել զոհված քաղաքացիներին, բայց մեր պետությունն ունի ուժ, ցանկացած կորուստ փոխհատուցելու հնարավորություն և վճռականություն», շեշտել է նա աղետից ամենից շատ տուժած Կաստամոնու նահանգում ունեցած ելույթի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Աղետի գոտի հայտարարելը նշանակում է, որ թուրքական իշխանությունները մտադիր են ֆինանսական վճարումներ տրամադրել տուժածներին, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում սոցիալական բնակարաններ կառուցել անօթևան մնացածների համար: