Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Թուրքիայի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով գտնվում է Պակիստանում

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը պաշտոնական այցով գտնվում է Պակիստանում։  Այցի ընթացքում Աքարն հանդիպել է Պակիստանի նախագահ Արիֆ Ալվիի, պաշտպանության նախարարի ու պաշտպանական արդյունաբերության նախարարի հետ։

Հանդիպումների ընթացքում Աքարը պակիստանցի պաշտոնյաների հետ քննարկել է  թուրք-պակիստանյան հարաբերություններին առչնվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում՝ Աֆղանստանում տեղի ունեցող զարգացումները։

Աքարը շեշտել է, որ առաջիկայում անհրաժեշտ է ընդլայնել թուրք–պակիստանյան համագործակցությունը ռազմական ոլորտում։

Աքարը շեշտել, որ Թուրքիան տարածաշրջանային և միջազգային հարցերում է աջակցություն է ցուցաբերում Պակիստանի դիրքորոշման՝ առաջին հերթին նկատի ունենալով Քաշմիրը հիմնախնդիրը, որը մինչ օրս առկա է Հնդկաստանի և Պակիստանի միջև։

Աքարը նաև Պակիստանի նախագահին է փոխանցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նամակը, որտեղ թուրքական կողմը Պակիստանի նախագահին հրավիրում է Թուրքիա։