Շաբաթ, Հոկտեմբերի 18, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանն Անատոլիա համարող «գործչի» իրական դեմքը

12/08/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բարեկամության մոլի ջատագով, սորոսական, այս փուլում՝ համատեղությամբ նաև ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանն այսօր ևս ելույթ ունեցավ Ազգային ժողովում: Քննադատելով խորհրդարանական  ընդդիմությանը՝ Մարիա Կարապետյանը քաղաքակիրթ եղանակով կրկին փորձեց արցախյան ճգնաժամի կարգավորման, սահմանազատման աշխատանքների, տրանսպորտային ապաշրջափակման ու այլ ուղղություններով իրականացվող փաշինյանական դավադիր, թուրքահաճո քայլերն ու գործողությունները խորամանկաբար պատել գեղեցիկ ձևակերպումների ու ընդդիմությանն ուղված մեղադրանքների անորակ շղարշով:

Ամենևին չխորանալով Մարիա Կարապետյանի ելույթում հյուսված գեղեցիկ պատումների մեջ՝ ներկայացնենք, թե իրականում ով է և ինչ է ուզում նա:

Մարիա Կարապետյանը և նրանց ծնող ու սնող այլ անձինք թուրք գործընկերների հետ իրականացրած բազմաթիվ ծրագրերի ու դրամաշնորհների  միջոցով տարիներ շարունակ պայքարել են, որպեսզի հայոց պատմության դասագրքերում վերանան թշնամական կերպարները:

Օրինակ՝ թուրքերի հետ և Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամի դրամաշնորհի միջոցով իրականացված բազմապիսի ծրագրերից մեկով, որի համար թուրքական հիմնադրամը հատկացրել է շուրջ 20 հազար եվրո բյուջե (19,995 եվրո), նպատակ է հետապնդվել «մարտահրավեր նետել պատմության դասագրքերում առկա՝ թշնամու կերպարներին և ներկայիս պատմական գործընթացներին, ինչը կխթանի պատմության ուսուցումը Հայաստանում և Թուրքիայում»:

Հիշեցնենք՝ Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամը նշված հակահայ ծրագիրն իրականացրել է՝ համագործակցաբար «Իմեջին» կոնֆլիկտների վերափոխման կենտրոնի զարգացման գծով տնօրեն, տարածաշրջանային մասնագիտական ցանցերի ստեղծման ծրագրերի համակարգող Մարիա Կարապետյանի և Երիտասարդ պատմաբանների ասոցիացիայի ղեկավար Լիլիթ Մկրտչյանի հետ: (Վերջինս այն նույն անձն է, ով հանդիսանում էր 2020 թ. ընթացքում մեծ աղմուկ բարձրացրած հանրակրթության պետական առարկայական չափորոշիչները և օրինակելի ծրագրերը լրամշակող փորձագիտական խմբի ղեկավարը):

Եթե ավելի պարզ, ապա Մարիա Կարապետյանի և թուրք գործընկերների մշակած պատմության դասավանդման  վերաբերյալ հայեցակարգերի ու մեթոդների համաձայն՝ թուրքերը և ադրբեջանցիները չպետք է ներկայացվեն որպես ջարդարարներ:

Պարզ է՝ դրանով մոռացության կտրվեն անցյալի արյունալի էջերը, Հայաստանում կձևավորվի ազգային պատմությանն անհաղորդ, դիմագծից ու արժանապատվությունից, հայոց ազգային պահանջատիրությունից զուրկ, Թուրքիայից և Ադրբեջանից ոչինչ չպահանջող  խոտակեր մի սերունդ, և դրանով իսկ կվերանար (կամ «կփոխակերպվեր») հայ – թուրքական կոնֆլիկտը (մոտավորապես այն, ինչը ցանկանում են Ռ. Էրդողանն ու Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարող ուժերը):

Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կարապետյանը կրկին Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամի և թուրք հեղինակների հետ համատեղ 2017 և 2019 թվականներին հրատարակել են «Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ» և «Պատմության ուսուցման այլընտրանքային չափորոշիչները Հայաստանի և Թուրքիայի համար» ձեռնարկները:

Դրանք որպես հակահայկական, հակազգային ձեռնարկներ որակվեցին հայ պատմագիտական հանրույթի առանցքային ներկայացուցիչների կողմից, իսկ հայ հեղինակների՝ ձեռնարկների տակ ստորագրելու փաստն իր հերթին համարվեց դավաճանություն (տե՛ս այդ մասին ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, երջանկահիշատակ Արտակ Մովսիսյանի                                                           հարցազրույցներն ու մեկնաբանություններն  այդ մասին):

Նշենք դավաճանության միայն երկու փաստ.

  1. Մարիա Կարապետյանը (ինչպես նաև Լիլիթ Մկրտչյանն ու մի շարք թուրք հեղինակներ) 2017 թ. լույս տեսած «Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ» հայ-թուրքական համատեղ ձեռնարկում Հայաստանը (հայոց հայրենիք Հայկական լեռնաշխարհը) անվանել են Անատոլիա (էջ 52):
  2. Նույն ձեռնարկում Մարիա Կարապետյանը (կրկին Լիլիթ Մկրտչյանի և թուրք հեղինակների հետ համատեղ) քննադատում է «Հայոց պատմություն» դասագրքի հեղինակներին՝ այն բանի համար, որ նրանք դասագրքում «զարմանալի արագությամբ» ներառել են Ապրիլյան  քառօրյան հերոսացնող դրվագներ. «…Ազգային ազատագրման այս պատմությունը հագեցված է նաև միլիտարիզմի գաղափարախոսությամբ: Զարմանալի է այն արագությունը, որով դասագրքի բովանդակությունը կլանում է ռազմատենչ կոնտենտ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 2016 թ. ապրիլյան սրացումից ընդամենը մի քանի ամսվա ընթացքում 2016-2017 թթ. ուսումնական տարվա 12-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը ներառում է երկու էջանոց պատմվածք՝ եզրակացնելով, որ «…Արցախյան պատերազմի այս նոր փուլն ապացուցեց, որ հայ ժողովուրդն իր համախմբվածությամբ, զինվորի և բանակի կողքին կանգնելու հաստատակամությամբ անպարտելի է և պատրաստ է միշտ ինքնակազմակերպվելու, զինվորագրվելու հայրենիքի պաշտպանության սուրբ գործին և շարունակելու Արցախյան պատերազմի մեր հաղթարշավը»…» (էջ 55):  

Ահա թե ով է Մարիա Կարապետյանը և ինչի համար է նա (և ոչ միայն նա) հայտնվել հասարակական-քաղաքական ասպարեզում:

Վահե Սարգսյան

No description available.
No description available.
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչպես հաճախ է պատահում, իրանական կողմի գործողություններն անզուգաչափ էին

Հաջորդ գրառումը

Ադրբեջանը Երասխի ուղղությամբ սադրանքի է դիմել` կրակել է հրաձգային զինատեսակներից

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Առնվազն երեք դրվագով ԿԳՄՍ նախարարությունը, պատվիրատու կազմակերպություն ՀՑԹԻ տնօրինությունը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության․ Հայկ Դեմոյան

18/10/2025
Նորություններ

Բավական էր մի խելագարի հայտնվելը, շրջապատված պատեհապաշտներով, որ հին արատը վերածնվի. Ստեփան Դանիելյան

18/10/2025
Նորություններ

Իշխանության ցանկացած թև՝ պաշտոնի բերումով, ազգային և քաղաքական իմաստով, կրում են Փաշինյանի արածի ու չարածի պատասխանատվությունը. Տիգրան Աբրահամյան

18/10/2025
Նորություններ

Իշխանության հաջորդ թիրախը՝ Կաթողիկոսը. Սուրեն Սուրենյանց

18/10/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանը Երասխի ուղղությամբ սադրանքի է դիմել` կրակել է հրաձգային զինատեսակներից

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Առնվազն երեք դրվագով ԿԳՄՍ նախարարությունը, պատվիրատու կազմակերպություն ՀՑԹԻ տնօրինությունը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության․ Հայկ Դեմոյան

18/10/2025

Առնվազն երեք դրվագով ԿԳՄՍ նախարարությունը, պատվիրատու կազմակերպություն ՀՑԹԻ տնօրինությունը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության: Դրանք են՝ 1. Առանց հաստատված նախագծի...

ԿարդալDetails

Բավական էր մի խելագարի հայտնվելը, շրջապատված պատեհապաշտներով, որ հին արատը վերածնվի. Ստեփան Դանիելյան

18/10/2025

Իշխանության ցանկացած թև՝ պաշտոնի բերումով, ազգային և քաղաքական իմաստով, կրում են Փաշինյանի արածի ու չարածի պատասխանատվությունը. Տիգրան Աբրահամյան

18/10/2025

Իշխանության հաջորդ թիրախը՝ Կաթողիկոսը. Սուրեն Սուրենյանց

18/10/2025

Այս իշխանությունները չունեն բարոյական ու իրավական կարմիր գծեր. Արտակ Բեգլարյան

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական