Շաբաթ, 25 Հուլիս, 2026

«Մոսադ»-ի նախկին ղեկավարին կաշառակերության մեջ են կասկածում

Իսրայելի գլխավոր դատախազ Ավիչայ Մանդելբլիտը նոր պետական դատախազ Ամիթ Էյսմանին հանձնարարել է հետաքննել այն պնդումները, թե «Մոսադ»-ի նախկին ղեկավար Յոսի Քոհենը կաշառք է ստացել իր պաշտոնավարման ընթացքում, հաղորդում է Times of Israel-ը:

Նշվում է, որ Քոհենը դստեր հարսանիքի համար 20 000 դոլար նվեր է ստացել ավստրալացի միլիարդատեր Ջեյմս Փաքերից, որը կապված է Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուի կոռուպցիոն գործի հետ:

Քոհենին կոռուպցիայի հետ կապված նաեւ մի քանի այլ մեղադրանքներ են առաջադրվում, սակայն մանրամասները չեն կարող բացահայտվել Իսրայելում գաղտնիության օրենքների պատճառով:

Քոհենը անցած ամիս է թոշակի անցել: Ըստ իսրայելական Globes ֆինանսական եւ բիզնես հրատարակության, նա կարող է Իսրայելի հետ գործարքների տնօրեն նշանակվել SoftBank-ում: