Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ԱԺ-ն շարունակում է քննարկել Անդրանիկ Քոչարյանին պաշտպանության հանձնաժողովի նախագահ ընտրելու հարցը

Խորհրդարանը շարունակում է իր աշխատանքները։ 

ԱԺ-ում այս պահին քննարկում են պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ Նշենք, որ «ՔՊ» խմբակցությունը որպես թեկնածու առաջադրել է Անդրանիկ Քոչարյանին։

Հավելենք, որ մինչ այս պահն ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ է առաջադրվել «Հայաստան» խմբակցությունից Վահե Հակոբյանը, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ՝ «ՔՊ»-ից Վլադիմիր Վարդանյանը։

Աղբյուր` Փաստինֆո