Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Չենք ունենալու իրավիճակ, երբ բավարարված ենք լինելու դատական իշխանությունում առկա իրավիճակով. Վլադիմիր Վարդանյան

Դատական իշխանության մեջ բարեփոխումները կրելու են անընդհատ բնույթ։ Չենք ունենալու այնպիսի իրավիճակ, երբ բավարարված ենք լինելու դատական իշխանությունում առկա իրավիճակով։ ԱԺ-ում այս մասին ասաց պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Վլադիմիր Վարդանյանը։

Պատգամավորը նշեց, որ իրենց հաջողվեց 10 տարվա աշխատանքներից հետո հաղթահարել պատնեշը և 7-րդ գումարման ԱԺ-ի շրջանակներում ընդունել ՀՀ նոր քրեական և քրեադատավարակն օրենսգրքերը։

«Այդ փաստաթղթերը գործողության մեջ են դրվելու ընդամենը մեկ տարի անց, բայց այս ընթացքում պետք է հետևեքն այն բացթողումներին, որոնք կարող էին տեղ գտնել այդ իրավական ակտերում»,-նշեց Վլադիմիր Վարդանյանը։

Պատգամավորը նաև կարևորեց հանձնաժողովի բոլոր անդամների մասնակցությունը նիստերին, քանի որ պետաիրավական հանձնաժողովը ծանրաբեռնված է։

«Հետագայում որոշակի կանոնակարգումների կարիք կունենանք, որովհետև ի վերջո անտրամաբանական է, երբ ծանրաբեռնված հանձնաժողովի որոշ անդամներ առավոտից երեկո աշխատում են, իսկ որոշ անդամներ հայտարարում են այն մասին, որ համաձայն չեն այս կամ այն հարցի հետ և չեն մասնակցում նիստերին»,-նշեց Վլադիմիր Վարդանյանը՝ հավելելով, որ բոյկտոի ինստիտուտը կարևոր է, բայց բոյկոտը պարզապես նիտին չհաճախելու պրակտիկայից պետք է տարբերակել։

Աղբյուր` Փաստինֆո