Շաբաթ, 25 Հուլիս, 2026

«ՏաԹևեր» ճոպանուղու 2 վագոնների բոլոր 42 ուղեւորներն իջեցվել են

«ՏաԹևեր» ճոպանուղում  էլեկտրաէներգիայի խափանման պատճառով օդում մնացած 2 վագոններից բոլոր 42 ուղեւորներն արդեն իջեցվել են. հայտնում են հայտնեցին ՀՀ ԱԻՆ-ից:

«Էլեկտրաէներգիիայի խափանման պատճառով օդում 2 վագոն էին մնացել, մեկում` 15 ուղեւոր եւ մեկ ուղեկցորդ, մյուսում` 25 ուղեւոր եւ մեկ ուղեկցորդ: Նրանց բոլորին իջեցրել են արդեն, նրանք անվտանգ պայմաններում են գտնվում»,-հայտնեցին ԱԻՆ-ից:

Հիշեցնենք, որ «ՏաԹևեր» ճոպանուղում էլեկտրաէներգիայի խափանման պատճառով մի քանի տասնյակ քաղաքացիներ մնացել են ճոպանուղու խցիկների մեջ։