Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ակնկալում է, որ «Օխոտնիկ» հարվածային ծանր անօդաչու թռչող սարքի վրա աշխատանքները կավարտվեն մինչև 2022 թվականը, և հնարավոր կլինի կնքել երկարաժամկետ պայմանագիր ռուսական զինված ուժերին այդ թռչող սարքերը մատակարարելու համար: «Դա անհրաժեշտ է, որպեսզի արդյունաբերությունն իմանա, թե ինչպես կառուցել իր ծրագրերը առաջիկա 10 տարիների ընթացքում, որպեսզի կարողանա պատվիրել ու վերազինել նյութերով և այլ տեսակի մատակարարմամբ», նշել է նա։
Նա նշել է, որ Պաշտպանության նախարարությունը մի քանի տարի է մշակում, իրականացնում, յուրացնում, փորձարկում է բարձր ինտելեկտուալ տեխնիկա, որում օգտագործում է արհեստական ինտելեկտի ոլորտում վերջին նվաճումները:




