Լևոն Արոնյանը կրկին գերազանց խաղաց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ կայացած սկզբունքային մրցախաղում՝ հաղթելով 2,5-0,5 հաշվով:
Վճռորոշ եղան 2-րդ և 3-րդ պարտիաներում հայ գրոսմայստերի տոնած վստահ հաղթանակները, որից հետո այլևս 4-րդ պարտիան անցկացնելու կարիք չկար: Իսկ առաջին պարտիայում մրցակիցները հաշտություն էին կնքել:
Վաղը մրցակիցները կանցկացնեն 2-րդ մրցախաղը: Նույնիսկ ոչ-ոքի արդյունքի դեպքում Արոնյանը կիսաեզրափակչի ուղեգիր կնվաճի:








