Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Արմեն Շեկոյանի հիշատակին․․․»․ Տիգրան Հակոբյան

30/07/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արմեն Շեկոյանի հիշատակին․․․

Մոսկվայի Գրականության ինստիտուտում իմ սովորելու ժամանակ նույն ԲՈՒՀ-ի Գրականության բարձրագույն դասընթացներում տարբեր տարիներին իրար ետեւից սովորում էին Վարդան Գրիգորյանը, Նորայր Բաղդասարյանը, Արմեն Շեկոյանն ու Արմեն Աղաբաբյանը։ 2 տարի տեւողությամբ այդ դասընթացներին գալիս էին «կվալիֆիկացիան» բարձրացնելու «եղբայրական ռեսպուբլիկաների» Գրողների միությունների ուղեգրերով կայացած գրող-բանաստեղծ-թարգմանիչները։

Ապրում էին մեր հանրակացարանի վերջին 7-րդ հարկում, ըստ դասացուցակի հաճախում էին ինստիտուտ շաբաթը երեք օր, ու լիքը ժամանակ էր մնում ստեղծագործելու, Գրողների միության բուֆետում Եվտուշենկո-Մականինների հետ խմելու-վիճելու։ Ու քանի որ ես նրանց մեջի համ «մալադոյն» էի, համ ռուսերենի լավ գիտակ, հաճախ խնդրում էին ինձ իրենց գրածներից մեկ-երկու էջ տողացի թարգմանեմ, որպեսզի մյուս օրը նրանց սեմինարի ղեկավարին ներկայացնեն գրածը քննարկելու ու բավարար գնահատական ստանալու համար։ Ու քանի որ նրանք արդեն «վարպետներ» էին, ես միջեւ լույս նստում թարգմանում էի, իսկ «վարպետները» նորից գնում էին խմելու, վիճելու, թուղթ խաղալու ու այլ հաճելի բաներով զբաղվելու․․․

Գրիգորյան Վարդանը երեք շշմելու պատմավեպերի («Անվերջ վերադարձ», «Դար կորստյան», «Մանյա այրք») հեղինակ էր, էնցիկլոպեդիկ գիտելիքներով համեստ տաղանդ էր։ Ղուկասյանցի Նորիկ Բաղդասարանը «համով» բանաստեղծություններ էր գրում, Պաստերնակ թարգմանում, սկսել էր Թալմուդ ուսումնասիրել։ Արմենը Աղաբաբյան ֆանտաստիկ էսեներ էր գրում, փափուկ եւ սեքսի բարիտոնով ժամերով կարող էր ռուս բանաստեղծների գործերն ասմունքել, եւ խելագառության հասցնել հանրակացարանի ուսանող «պոէտեսաներին»։ Իսկ Շեկոյան Արմենն այսօր մեզ լքեց։

30 տարի առաջ ընդամենը երեք տարում այդ չորսից երեքը լքեցին էս աշխարհը։ 1989-ին քաղցքեղից մահացավ Վարդանը (նրան հրաժեշտ տվեցի 88-ին, երբ սայլակով ճամփում էինք բուժման Գերմանիա)։

1991-ին իր հարազատ Ղուկասյանում ավտովթարում զոհվեց Նորայրը։ Նույն տարում կանգ առավ Արմենի («Ֆայնի») սիրտը (երկուսով որոշել էինք ծխել-խմելը թարգել, թարգելու 4-րդ օրը գնացել էինք ֆուտբոլ խաղալու, ու վերադարնալիս ընկավ-անշարժացավ, շտապօգնություն կանչեցինք, ուշ էր): Վարդանն ու Նորիկը 40 տարեկան էին, Արմենը՛ 32․․․

Էդ չորսից Շեկոն մնաց։ Ու մենք՛ նրա ընկերներով մի երկու տարի միմյանց հարցնում էինք, թե բա կարող ա՞ Շեկոյի մեջ վախ մտած լինի, որ ինքն էլ ա «ուդառի» տակ։ Բայց էդ մասին Արմենի հետ չեինք խոսում, ինքն էլ վախի, կամ ընկճված լինելու որեւ ազդակ չեր տալիս․․

1995 թ․ հուլիսին Չեխ Հովոն մահացավ (Չեխը 80-աններին պարբերաբար Մոսկվայում շաբաթներով մեր հետ էր ապրում, ու շփվում էր Վարդանի, Նորիկի ու Ֆայնիկի հետ)։ Ու երբ Գրողների միության (հոգեհանգիստն այնտեղ էր) մուտքի մոտ Շեկոյի հետ կանգնած ծխում էինք, առաջին անգամ խոսեց էդ թեմայով․ «Արա, տղերքը երեք անգամ ինձ իշմար տվին, որ ես հետեւներից գնամ, չհասկանալու տեղ դրի, Հովոն խի՞ էդ կուտը կերավ․․․» Ուրեմն, կամ վախը մեջը կար, կամ պարզապես այդ մասին միշտ մտածում էր․․․

Ափսոս, որ լավ ու տաղանդավոր տղաները շատ շուտ գնացին։ Լավ ա, որ Շեկոյան Արմենը շատ ավելի երկար ապրեց, ընտանիքի գլխին մնաց, «Հայկական ժամանակը» գրեց, համ ու հոտ տվեց 90-անների Երեւանին, լրագրողների ու գրողների համար վարպետություն արեց։ Լավ ա, որ իշմարը չհասկացավ ու էդքան ձգեց։

Լույսերի մեջ լինես, Արմեն ջան։ Լույսերի մեջ մնաք Վարդան, Նորիկ, Ֆայն Արմեն։ Մի օր բոլորս միասին ենք լինելու»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ո՞ւմ է ձեռնտու հրադադարի խախտումը, ինչո՞ւ է Փարիզը սկսում «խաղալ» Մոսկվայի հետ, և ապաշրջափակման ի՞նչ 2 պրոյեկտ կա Ստամբուլում

Հաջորդ գրառումը

Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները՝ ընդդեմ Հայաստանի

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. «Ժողովուրդ»

14/05/2025
Նորություններ

Մահացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»

14/05/2025
Նորություններ

ՔՊ-ն պարտադիր թող էսօրվա իրենց «թուրք» համարողներին ուղղված հայհոյանքը դարձնի ՔՊ նախընտրական կարգախոս. Վլադիմիր Մարտիրոսյան

14/05/2025
Նորություններ

Ահա թե ինչպես են փորձում կարգավորել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները. դուք խայտառակություն և ամոթ եք. Էդմոն Մարուքյան

14/05/2025
Հաջորդ գրառումը

Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները՝ ընդդեմ Հայաստանի

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Մամուլի տեսություն

71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. «Ժողովուրդ»

14/05/2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց օրենքի համաձայն, որով առաջարկվում է 27 տարին լրացած...

ԿարդալDetails

Մահացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»

14/05/2025

ՔՊ-ն պարտադիր թող էսօրվա իրենց «թուրք» համարողներին ուղղված հայհոյանքը դարձնի ՔՊ նախընտրական կարգախոս. Վլադիմիր Մարտիրոսյան

14/05/2025

Ահա թե ինչպես են փորձում կարգավորել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները. դուք խայտառակություն և ամոթ եք. Էդմոն Մարուքյան

14/05/2025

Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի հղիության պատմության մեջ. Նաիրի Հոխիկյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական