Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Արարատն ու Շլյոնսկը կրկին 6 գոլ խփեցին. մեր թիմը լքեց պայքարը (տեսանյութ)

interfootball.am

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպման շրջանակում «Արարատը» հյուրընկալվելիս Վրոցլավ քաղաքում մրցեց Լեհաստանը ներկայացնող «Շլյոնսկի» դեմ։

Հիշեցնենք, դիմակայության առաջին խաղում «Շլյոնսկը» հաղթել էր 4:2 հաշվով։

https://streamable.com/x3qq6n

Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա այն նույպես անհաջող մեկնարկեց մեր թիմի համար, քանի որ արդեն 2-րդ րոպեին Ռոբերտ Պիխը, օգտվելով «Արարատի» դարպասապահ Վսևոլոդ Երմակովի թույլ տված սխալից, բացեց խաղի հաշիվը։

https://streamable.com/zxgag2

Մեր թիմը չընկճվեց բաց թողած գոլից և խաղակեսի ավարտին ոչ միայն հավասարեցրեց, այլև առաջ անցավ հաշվի մեջ. 40-րդ ու 42-րդ րոպեներին երկու անգամ աչքի ընկավ Մորի Կոնեն` դառնալով դուբլի հեղինակ։

https://streamable.com/3k0i6v

Կողմերն ընդմիջման գնացին «արարատցիների»` 2:1 հաշվով առավելությամբ։

Ցավոք, երկրորդ խաղակեսում մեր թիմը կրկին դիրքային սխալներ թույլ տվեց, ինչի արդյունքում լեհական արդյունքը շատ արագ հավասարերեց և նույնիսկ առաջ անցավ հաշվի մեջ. 57-րդ ու 66-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Շիմոն Լևկոտն ու Ռոբերտ Պիխը։

https://streamable.com/k0dznh

Նշենք, որ Պիխն «Արարատի» դեմ կայացած երկու խաղերում դարձավ 4 գոլի հեղինակ։

https://streamable.com/xo0q2o

Խաղավարտին մոտ` 89-րդ րոպեին, Վարդան Բիչախչյանի սաներին հաջողվեց միայն հավասարեցնել հաշիվը, իսկ հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Յակուբա Սիլուեն` 3:3։

Այսպիսով, «Շլյոնսկը» հաղթեց ընդհանուր 7:5 հաշվով և պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում «Արարատը», ցավոք, ավարտեց իր եվրագավաթային մրցելույթները։

https://streamable.com/jvleji