«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը գրում է.
«Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻ Ադրբեջանի հետ սահմանազատում և սահմանագծում նշանակում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը: Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակում նշանակում է Ադրբեջանին տրամադրել միջանցք դեպի Նախիջևան: Հիմա ըստ կառավարության ղեկավարի պաշտոնակատարի, Ադրբեջանը ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ որ Հայաստանը ճանաչի իր տարածքային ամբողջականությունը, հրաժարվի Արցախից և Սյունիքով տրամադրի միջանցք դեպի Նախիջևան: ՀԱՎԱՏՈՒՄ Ե՞Ք Շատ շուտով Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, Արցախն ու Սունիքով միջանցքը Ադրբեջանին հանձնելը մեր վրա կվաճառեն որպես մեծ հաղթանակ: Դե փրկված կյանքերի մասին էլ չեմ խոսում . . .»: