Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատիւս Արժանաւորին. Ողջերթի երեկոյ Դեսպան Վարուժան Ներսէսեանին

29/07/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

arevelk.am

Ուաշինկթընի  մեր   աղբիւրէն   վերահասու կը դառնանք, թէ չորեքշաբթի, 21 յուլիսին, տեղի ունեցաւ ողջերթի երեկոյ ի պատիւ Միացեալ Նահանգներու մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպան՝ Վարուժան Ներսէսեանին, Ամերիկայի հայկական համագումարի խորհուրդի անդամ՝ Տիկ. Անի Թոթայի առանձնատան մէջ: Դեսպան՝ Վարուժան Ներէսեան այժմ նշանակուած է Բրիտանիոյ մօտ ՀՀ-ի դեսպան եւ   ան մօտ օրէն  պիտի  գործուղղուի   դէպի  Լոնտոն:

Ողջերթի երեկոյին ներկայ  եղած են, դեսպանատան անձնակազմը,  Տ.  Սարգիս  քհնյ. Աքթավուգեան, ԱՄՆ-ի մօտ Արցախի Հանրապետութեան մշտական ներկայացուցիչ՝ Ռոպերթ Աւետիսեան, Հայաստանի պատուաւոր հիւպատոս՝ Օսքար Թաթէոսեան, ԱՄՆ-ի գլխաւոր դատախազի նախկին տեղակալ՝ Ռոտ Ռոզընշտայն, Ուաշինկթընի Աստուածաշունչի թանգարանի խորհուրդի անդամ՝ Մաթ Մարք, հայկական  համայնքի  մարմիններու ներկայացուցիչներ եւ այլ պաշտօնական մարդիկ ու հիւրեր:

Հաւաքոյթը սկսած է  աղօթքով, ապա ընթրիքը մատուցուելէ ետք, հիւրերը հրաւիրուած են  ներքնասրահ շարունակելու ողջերթի երեկոն:

Առաջին խօսք առնողը  եղած է Միացեալ Նահանգներու ծերակուտական՝ Քրիս Վան Հոլէն, որ կարեւորելով դեսպանի տարած աշխատանքը  մասնաւորապէս ըսած է,- «Կը ճանչնաս կարող դեսպանը երբ կը տեսնես զինք», ան անդրադարձաւ Ներսէսեանի տարած դժուարին աշխատանքին մանաւանդ ղարաբաղեան վերջին պատերազմի  օրերուն: Ան մատնանշեց Թուրքիոյ մասնակցութիւնը այդ պատերազմին: Հարկ է նշել, որ ծերակուտական՝ Վան Հոլէն նոյն օրուայ առաւօտեան կայացած Ծերակոյտի լսումներուն խօսք  առած էր  ու  մատնանշած ՝Թուրքիոյ մասնակցութիւնը ղարաբաղեան պատերազմին,  ու քննադատած էր Թուրքիոյ ոխակալ  գործողութիւնները  հայերու նկատմամբ:

Վան Հոլէն ընդգծեց նաեւ, որ  Ներսէսեանի դեսպանութեան ժամանակն էր, որ Միացեալ Նահանգներու նախագահը եւ Քոնկրէսը ճանչցան Հայոց Ցեղասպանութիւնը:

Ընդունելութեան ներկայ էր նաեւ, ՀՀ-ի մէջ ԱՄՆ  նախկին դեսպան՝ Ճոն Էվընզը, որ   խօսքին մէջ  նշեց,  թէ  1915-ի պատահածները Ցեղասպանութիւն անուանելու  պատճառաւ Պուշի վարչակազմի կողմէ պաշտօնանակ եղած էր: Էվընզ ողջերթի իր ելոյթին մէջ ընդգծեց, թէ Հայոց ցեղասպանութիւնը ճանչցող բանաձեւ մը այժմ ներկայացուած  է Մեծն Բրիտանիոյ խորհրդարանին մէջ, եւ վարչապետին  ու նոյնիսկ թագուհիին կողմէ Հայոց ցեղասպանութիւնը ճանչնալու խնդիրը այժմ նոր պարտականութիւնը պիտի ըլլայ  դեսպան Ներսէսեանին:

Ելոյթին ընթացքին խօսք առաւ հայ-հրէական յանձնախումբի նախկին փոխ նախագահ՝ Փիթըր Ռոզըլնպլաթը, որ    հայ  ժողովուրդը  որակեց, որպէս  «նոր բայց եւ շատ հին ազգ»։

Ան վերյիշեց իր ճամբորդութիւնները դէպի Հայաստան եւ Արցախ, իր ազդեցիկ այցելութիւնը Հայոց Ցղասպանութեան յուշահամալիր, եւ ի վերջոյ երկրաշարժի ենթարկուած Գիւմրին:  Իր յանձնախումբի անունով, Ռոզընպլաթ վստահեցուց, թէ հայ-հրէական յանձնախումբը իր երակարամեայ յ  գործունէութեամբ  եւ փորձառութեամբ  աջակցած է, որ ԱՄՆ նախագահ Ճօ Պայտըն  ճանչնայ  Հայոց Ցեղասպանութեան փաստը։

Ապա խօսք առաւ Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրէն՝ Պրայըն Արտունի, ան նշեց, որ Հայկական համագումարի երկարամեայ նախագահ, հանգուցեալ՝ Հրայր Յովնանեանը գնած էր եւ նուիրած այն շէնքը, որ կը ծառայէ, որպէս ՀՀ դեսպանութիւն եւ ուր կ’աշխատի ՀՀ դեսպանութեան անձնակազմը, ամրապնդելու ԱՄՆ-Հայաստան յարաբերութիւնները: Ան նաեւ ներկայացուց ԱՄՆ-ի Քոնկրէսի հայկական յանձնախումբի համանախագահ, քոնկրէսական՝ Ֆրանք Փալոնի   այս առթիւ  պատրաստած  ուղերձը, որ բանաւոր  պատճառներով  չէր կրցած  ներկայ ըլլալ    ողջերթի միջոցառման:

Ապա Ռամկավար Ազատական Կուսակցութեան  (ՌԱԿ) Արեւելեան ԱՄՆ-ի շրջանային վարչութեան ատենապետ՝ Գէորգ Մարաշլեանի դեսպանին պաշտօնաւարտ ըլլալու առթիւ յղած ուղերձ նամակը ընթերցեց Անի Թոթան, ապա յանձնեց դեսպանին անոր հասցէին եղած բոլոր  դրուատական նամակներու օրինակները, որոնք հրապարակուած են Ռամկավար կուսակցութեան լրատուամիջոցներով:

Ամերիկայի Հայ դատի յանձնախումբի գործադիր տնօրէն՝ Արամ Համբարեան դեսպան Ներսէսեանը բնութագրեց որպէս ազնիւ, խելացի յարգուած եւ իսկական դիւանագէտ:

Ապա Ուաշինկթընի Աստուածաշունչի թանգարանի գլխաւոր համադրող պատասխանատու՝ Ճէֆ Քլոհան նկարագրեց, թէ ինչպէս դեսպանի հետ հանդիպման ժամանակ պր. Ներսէսեան ընդամէնը 10 վայրկեանուայ մէջ կրցած էր կազմակերպել  (Անշուշտ Ուաշինկթընի Ս. Մարիամ հայկական եկեղեցւոյ քահանայ Տ. Յովսէփ Կարապետեանի միջոցաւ), մէկ թոն  կշռող խաչքարը նուիրել Աստուածաշունչի թանգարանին: Խաչքարը այժմ կանգնած է արդէն այն  վայրը, ուր մարտ 2022–ին  բացումը տեղի պիտի ունենայ «Աստծուածաշունչը» խորագիրով ցուցահանդէսին: Ապա ան  դեսպանին նուիրեց Աստուածաշունչի թանգարանի կրկնօրինակը եւ հրաւիրեց դեսպանը բացման արարողութեան:

Իր հերթին, Միացեալ Նահանգներու մօտ Պուլկարիոյ դեսպան՝ Թիհոմիր Սթոյթչեւ անդրադարձաւ հայերու եւ պուլկարացիներու միջեւ գոյութիւն ունեցող դարաւոր բարեկամութեան:

Նախքան միջոցառման աւարտը, Ուաշինկթընի մօտ Հայաստանի հիւպատոս՝ Արսէն Միքայէլեանի տիկինը՝ Վիքթորիա Պետրոսեան, գեղեցկօրէն երգեց «Կռունկ» եւ «Զիմ Կիլիկիա» երգերը:  Նշենք նաեւ, որ վերջին երեք տարիներու ընթացքին,  Տիկն. Վիքթորեան Ս. Մարիամ հայկական եկեղեցւոյ  երգչախումբի գլխաւոր երգիչն է եւ կը մասնակցի    Սուրբ   Պատարագի  երգեցողութիւններուն։

Հիւրընկալող տիկ. Անի Թոթայի այնպիսի բծախնդրութեամբ կազմակերպած այս հրաշալի ողջերթի երեկոն ցոյց կու տար, թէ որքան սէր ու յարգանք վայելած էին դեսպանը, կինն ու երեք զաւակները անցնող 2,5 տարուայ ծառայութեան ընթացքին:

Հրաժեշտի երեկոյի աւարտին տիկ. Անի Թոթա դեսպանին եւ անոր կնոջ յանձնեց  այս առթիւ նախատեսուած  նուէրներ եւ Միացեալ Նահանգներու Քափիթոլը եւ Քոնկրէսի շէնքը մարմնաւորող ապակեայ կրկնօրինակներ:

Հոդվածի անգլերեն տարբերակը, – Chris Van Hollen: ‘You know a good ambassador when you see one’

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Առավոտյան տխուր լուր՝ Արմեն Շեկոյանը գնաց

Հաջորդ գրառումը

Ջաղացաձոր, Գեղամաբակ, Նորաբակ գյուղերի բնակիչները զրկվել են խմելու և ոռոգման ջրից. Արման Թաթոյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Թունավոր խոսքը

28/10/2025
Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
Հաջորդ գրառումը

Ջաղացաձոր, Գեղամաբակ, Նորաբակ գյուղերի բնակիչները զրկվել են խմելու և ոռոգման ջրից. Արման Թաթոյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ալիևն օկուպացված Արցախում հայտարարել է, որ «վտարել են թշնամուն և կառուցում են գեղեցիկ կյանք»

28/10/2025

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է օկուպացված Արցախ: Գրավյալ Ջրականում Խորովլու գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ...

ԿարդալDetails

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025

Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր. կներես մեզ` անզորներիս

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական