Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Աֆղանստանի արևելքում ջրհեղեղի արդյունքում մեծ թվով զոհեր կան

Առնվազն 150 մարդ է զոհվել Աֆղանստանի արևելքում Նուրիստան նահանգում ջրհեղեղի հետևանքով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ տեղական իշխանությունների ներկայացուցչին հղումով:

Երկրի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը, իր հերթին, 1TV հեռուստաալիքին տված մեկնաբանության մեջ հաստատել է 100 զոհվածների տվյալները: Նախարարության համաձայն՝ ջրհեղեղի հետևանքով ավերվել է առնվազն 60 բնակելի շինություն: