Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ալաշկերտը պարտվեց Շերիֆին և պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում

footballam.com

ՉԼ. Խոստումնալից սկիզբ, ցավալի ավարտ. Ալաշկերտը պարտվեց Շերիֆին և պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս 1։3 հաշվով պարտվեց «Շերիֆին» և երկխաղյա դիմակայության արդյունքում լքեց մրցաշարը (առաջին խաղը՝ 0։1)։

Տիրասպոլում կայացած հանդիպման մեկնարկը բավականին հաջող էր Հայաստանի չեմպիոնի համար. արդեն 10-րդ րոպեին «Ալաշկերտը» Ալեքսանդր Գլիշիչի փայլուն գոլի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ։

Տանտերերը պատասխան գոլը խփեցին 5 րոպե անց. աչքի ընկավ Գուստավո Դուլանտոն։ Իսկ 23-րդ րոպեին «Շերիֆն» արդեն հաղթողի կարգավիճակում էր. Մոլդովայի չեմպիոնի կազմում երկրորդ գոլը խփեց Լուվանոր Էնրիկեն՝ առաջ մղելով իր թիմին։

Դիմակայության հաղթողի մասին բոլոր հարցերը հանվեց խաղի հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ. նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Սեբաստիան Տիլը՝ ձևակերպելով հանդիպման վերջնարդյունքը։

Այսպիսով, «Ալաշկերտը» դուրս մնաց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլից և պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում։ Երևանյան ակումբի մրցակիցը կլինի «Կայրաթ» – «Ցրվենա Զվեզդա» զույգի պարտվողը։