Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քարվաճա’ռ…, միշտ սրտումս ես, դու կազատագրվե’ս, և ես առաջինը կվերադառնամ. աշակերտուհու հուզիչ գրառումը՝ գերված Հայրենիքի մասին

28/07/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մարտակերտի թիվ 1 դպրոցի ուսուցչուհի Նատաշա Պողոսյանն անդրադարձել է Քարվաճառի դավաճանական հանձնմանը՝ կից ներկայացնելով Քարվաճառի Վ. Սարոյանի անվան միջնակարգ դպրոցի սան, վերջերս Մարտակերտ տեղափոխված Թագուհի Սաղիյանի հուզիչ և կարոտաբաղձ անդրադարձը հայրենի Քարվաճառի մասին. 

«Ինչու՞ հանձնեցին մեր ուրախության և տխրության ամրոց Քարվաճառը Նորեկ աշակերտուհին, ով վերջերս ընդունվեց մեր դպրոցի 9-րդ ա դասարանը, Քարվաճառից է: Պատերազմը նրա դասերն էլ ընդհատեց հայրենի քաղաքում, ուսումը շարունակեց Հայաստանում, ապա տեղափոխվեց մեզ մոտ: Կսկծալից են հայրենիք կորցրած Թագուհի Սաղիյանի կարոտաբաղձ ու ցասումնալից ապրումները՝ երիտասարդ սերնդի, նաև հարազատ դպրոցի սաների կորստյան հիշողությամբ: «Քարվաճա՛ռ…Լսում եմ անունը, ներսս իրար է խառնվում։ Չեմ կարողանում ընդունել այն միտքը, որ այլևս չեմ կարող ո՛չ տեսնել և ո՛չ էլ ապրել իմ հրաշք քաղաքում։ Կգա՞ մի այնպիսի օր, որ մենք՝ հայոց ազգս, խաղաղ ապրենք, կգա՞, ի վերջո, մեկը, ով կհասկանա մեզ…Շատ են հարցերը, բայց առանց պատասխանների։

Քարվաճա՛ռ…Իմ մանկությա՛ն ընկեր, իմ տխրության և ուրախությա՛ն ամրոց, այնպիսի մեկն ես, որ լինում էր պահ, երբ ոչ ոք չէր հասկանում ինձ, բացի քեզանից։ Եղել ես միշտ կողքիս, սրտումս, մտքիս, և մինչև հիմա էլ այդպես է, թեկուզ կողքիս չես, բայց միշտ սրտումս ես, երբեք չեմ մոռանա քեզ։ Գիտեմ` մենակ ենք թողել քեզ, ոչ ոք չկա կողքիդ, շուրջբոլորդ թշնամին է, բայց ես խոսք եմ տալիս՝ ուշ թե շուտ դու կազատագրվես, և ես առաջինը կվերադառնամ։ Կվերադառնամ ու այլևս չեմ հեռանա քեզանից, որպեսզի չմնաս այդ անսիրտ և անբարո թշնամու ճիրաններում։ Գիտեմ՝ շատ վատ ավարտ ունեցավ մեր հանդիպումը։ Հիշելով վերջին տեսարանները, թե ինչպես են մարդիկ իրենց իսկ ձեռքերով ստեղծածն այրում, վերացնում, ինչպես են իմ դպրոցն ավերում, ինչպես են ամբողջ քաղաքս տակնուվրա անում, սիրտս դողում է։ Հիշում եմ նաև այն, թե ինչպես են անընդհատ լրատվությամբ հայտնում` Լաչինը տվեցին, Հադրութը տվեցին, Շուշին տվեցին, Շահումյանը տվեցին… Ու՞մ տվեցին, ինչու՞ տվեցին, ինչպե՞ս տվեցին…Իմ գլխում միայն այդ հարցերն էին, որոնց պատասխանները ցանկանում էի ինքս տալ, բայց չկարողացա։ Ես դեռ հույս ունեի, որ այդ ամենը ճիշտ չէ, որ լրատվությունը խաբում է…Բայց ո՛չ… 

Ամեն ինչ պարզ դարձավ նոյեմբերի 25-ին, երբ վերջնականապես Շահումյանը (Քարվաճառը) հանձնեցին տգետ ոսոխին։ Ցավալին այն էր, որ հենց այդ օրն էր ծնվել մեր հերոսներից մեկը՝ Մոնթեն, ով երեսուն տարի առաջ ազատագրել էր Քարվաճառը։ Հայրենիքի համար զոհ գնաց մեր հզոր, անվախ, երիտասարդ սերունդը՝ չիմանալով, որ մենք ունենք անպիսի դավաճաններ, ովքեր էլ պատճառ դարձան իրենց ծաղիկ կյանքի ավարտին։ Այդ հերոսների շարքում էին նաև Քարվաճառի դպրոցի սաներ Գևորգ Վիրաբյանը, Գագիկ Դուլյանը, Գարեգին Չախալյանը, Գրիգոր Մանուկյանը, Էդգար Գալստյանը։ Նժդեհն ասել է. «Ազգերն ամենից շատ տառապել են և կտառապեն իրենց տականքների երեսից»: Բայց դուք ու՞ր եք, ա~յ դավաճաններ, որտեղ էլ թաքնված լինեք, միևնույն է, Աստված ամեն ինչ տեսնում է, ամեն բան հասկանում, սպասե՛ք ու կտեսնե՛ք, մի այնպիսի օր կգա, որ դուք Աստծու դատաստանի առջև պատասխան կտաք»»։ 

Հիշեցնենք՝ այսօր Yerkir.am կայքէջի խմբագիր Վահե Սարգսյանը սոցցանցի իր էջում ունեցած անդրադարձին կից հրապարակել էր Թագուհի Սաղյանի օրագիրը՝ նշելով.


«Այս օրագիրը, որպես սրբազան մասունք, ինձ հետ վերցրի Քարվաճառի հանձնման գիշերը՝ քաղաքի Վ. Սարոյանի անվան միջնակարգ դպրոցից: Այն պահելու եմ՝ մինչ հաղթական վերադարձ և լևոնիզմ-նիկոլիզմի, որպես չարիքի, հիմնահատակ ոչնչացում հայ իրականությունից»:

Yerkir.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մի՞թե սա այն երկիրն է, որ արժանի է նման եղերական վախճանի. վերանալ սեփական մակաբույծ լամուկների թեթևսրտությամբ

Հաջորդ գրառումը

Թուրքիան ակնկալում է Սև ծովում գազի արդյունահանումը կարգավորել մինչև 2023 թվականը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ահազանգ. Գյումրիում սրբապիղծները զբաղված են ամսի 7-ին «պատարագ» կազմակերպել. Կարապետ Պողոսյան

02/12/2025
Նորություններ

Ռուսաստանն ԱԲ-ին կսովորեցնի հայտնաբերել կեղծ փաստաթղթերը Ադրբեջանից և այլ երկրներից

02/12/2025
Նորություններ

Իշխանությունները թաքցնում են Քի Վեսթի փաստաթուղթը, քանի որ վախենալու բան ունեն. Միկոյան

02/12/2025
Նորություններ

Կառավարությունը հրապարակել է ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի փաստաթղթերը

02/12/2025
Հաջորդ գրառումը

Թուրքիան ակնկալում է Սև ծովում գազի արդյունահանումը կարգավորել մինչև 2023 թվականը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական