Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Թուրքիայում մտահոգված են երկրում COVID-19-ի դեպքերի մակարդակով

Թուրքիայում կորոնավիրուսի տարածման մակարդակը խիստ մտահոգիչ է, հայտնել է հանրապետության առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան:

«Մենք հասել ենք դեպքերի այնպիսի քանակի, որը մտահոգություններ է առաջացնում համաճարակը վերահսկողության տակ պահելու հնարավորության վերաբերյալ: Դա կարող ենք դադարեցնել մեր կամքով, որը կցուցաբերենք», գրել է նա Twitter-ի իր էջում՝ պատվաստվելու կոչ անելով: