Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մերժում 47 օր անց. զոհված անձանց և անհետ կորածների վերաբերյալ տեղեկատվությունը պետական գաղտնիք է. Hetq.am

26/07/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի պաշտպանության նախարարության համար պետական գաղտնիք է 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված, հուղարկավորված անձանց, վերջիններիս ազգային պատկանելիության, զոհվածների՝ զինծառայող, պահեստազորային, կամավոր լինելու, ինչպես նաև անհետ կորած անձանց վերաբերյալ թվային տեղեկությունները, գրում է Hetq.am-ը:

ՊՆ-ից 47 օր է պահանջվել, որպեսզի մերժի տրամադրել վերը նշված տեղեկությունները՝ պատճառաբանելով, թե այն պարունակում է պետական գաղտնիք, ինչպես նաև պաշտպանվում է Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքով, իսկ պահանջվող տեղեկատվությունը գաղտնագրված է դեռևս 2015թ. պաշտպանության նախարարի հրամանով:

ՊՆ-ից հարցումը ստանալուց հետո տեղեկացրել են, որ «հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա: Ըստ այդմ` հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»: Մինչ պատասխան ուղարկելը, նախարարության աշխատակիցը զանգահարել է լրագրողին և հարցման վերաբերյալ մի քանի ճշգրտող հարց տվել՝ խոստանալով 1-2 օրվա ընթացքում տրամադրել տեղեկատվությունը: Հարցումը ստանալուց 47 օր անց (էլեկտրոնային հասցեին պատասխանն ուղարկվել է 24.07.2021թ.) նախարարությունից պատասխանել են, թե տեղեկատվության պահանջը մերժվում է:

Պաշտպանության նախարարությունը կամ այլ գերատեսչություններ լրատվամիջոցներից ստացված հարցումները «չեզոքացնելու» նոր մարտավարություն են որդեգրել: Թեմայի արդիականությունը կորցնելու համար 30 օր են պահանջում, այնուհետև մերժում տեղեկատվության տրամադրումը:

Նշենք, որ Պաշտպանության նախարարությունից չենք պահանջել որևէ անհատականացնող տվյալ՝ օրինակ, անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվ և այլն: Հետևաբար տարօրինակ է, որ թվային տվյալը համարում են անձնական տվյալ՝ չնշելով, թե որն է անձնական տվյալը: Բացի այդ, եթե նույնիսկ հարցման մեջ որևէ տվյալ համարվել է անձնական, ապա պարտավոր էին տեղեկատվություն տրամադրել մնացած մասով, ինչն արել է, օրինակ Արմավիրի մարզպետարանը՝ ըստ համայնքների տրամադրելով մարզի բնակիչ հանդիսացող զոհված անձանց վերաբերյալ տեղեկատվություն:

Պաշտպանության նախարարությունն իր հաղորդագրություններով, Ազգային ժողովում կառավարության անդամները պարբերաբար հրապարակում են զոհված զինծառայողների, անհետ կորածների վերաբերյալ տեղեկատվություն: Ստացվում է, որ վերջիններս կամ պետական գաղտնիք են բացահայտում, կամ տրամադրում են խեղաթյուրված, ոչ ստույգ տվյալներ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Այսքան ստորացում հանդուրժել եմ, պատրաստ եմ ևս մեկ ստորացում հանդուրժել… ». Լևոն Տեր-Պետրոսյան(տեսանյութ)

Հաջորդ գրառումը

Սիրիայում հետ են մղվել Իսրայելի ՌՕՈւ հրթիռային գրոհները

Համանման Հոդվածներ

Նորություններ

Տիեզերական լուսանկարներով 2-ամյա Տիգրանին իդենտիֆիկացնելու համար արվում է առավելագույնը. Մխիթար Հայրապետյան

15/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է ներկայացրել. կտրվի պաշտոնական մեկնաբանություն

15/05/2025
Նորություններ

Վահե Ղալումյան, դուք մոռացե՞լ եք. «ոչ մի կտոր հող չենք հանձնի». Միհրան Մախսուդյան

15/05/2025
Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 15.05.2025

15/05/2025
Հաջորդ գրառումը

Սիրիայում հետ են մղվել Իսրայելի ՌՕՈւ հրթիռային գրոհները

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Տիեզերական լուսանկարներով 2-ամյա Տիգրանին իդենտիֆիկացնելու համար արվում է առավելագույնը. Մխիթար Հայրապետյան

15/05/2025

Դեռևս նախորդ շաբաթ, գուցե յոթ-ութ օր առաջ, երբ հանրային-հրապարակային տիրույթում նմանատիպ խոսակցություններ սկսվեցին, դեռևս մինչև մեզ դիմելը, ինքս հարցը քննարկեցի...

ԿարդալDetails

Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է ներկայացրել. կտրվի պաշտոնական մեկնաբանություն

15/05/2025

Վահե Ղալումյան, դուք մոռացե՞լ եք. «ոչ մի կտոր հող չենք հանձնի». Միհրան Մախսուդյան

15/05/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 15.05.2025

15/05/2025

Առաջարկում եմ շան տեղ չդնել անհայտ ծագում ունեցող ոհմակի վայրահաչությունները. Նաիրի Հոխիկյան

15/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական