Մամուլի հաղորդագրություն
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կազմակերպել է «Հանդիպում Երևանում» խորագրով համերգային ծրագիրը. հուլիսի 27-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան արտերկրում գործունեություն ծավալող հայ տաղանդավոր երաժիշտներ Հրաչյա Ավանեսյանը (ջութակ), Սևակ Ավանեսյանը (թավջութակ), Մարիաննա Շիրինյանը (դաշնամուր)։ Նրանք հանդես կգան դիրիժոր Վահագն Պապյանի ղեկավարությամբ։
Ծրագրում կհնչեն Լյուդվիգ վան Բեթհովենի Եռակի կոնցերտը և Պյոտր Չայկովսկու Սիմֆոնիկ ֆանտազիա «Ֆրանչեսկա դա Ռիմինի» ստեղծագործությունը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ