ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը հարցեր է ուղղել իշխանությանը։
Հարցերը՝ ստորև․
«1․ 2020 թվականի դեկտեմբերի համեմատ 2021 թվականի հունիսին սննդամթերքի միջին գներն աճել են 5,4 տոկոսով (https://www.armstat.am/file/article/cpi_06_2021-arm.pdf, էջ 33), սակայն ՀՀ դրամն արժեվորվել է շուրջ 10 տոկոսով։ Այս դեպքում․
«Ինչու՞ են շարունակական աճում սննդամթերքի գները, հատկապես՝ ներմուծվող առաջին անհրաժեշտության ապրանքներինը, որի միջին տեմպը մեր երկրում շուրջ 2 անգամ գերազանցում է միջազգային շուկաներում արձանագրվածին։»։
2․ 2020 թվականի հունիսի համեմատ 2021 թվականի հունիսին սննդամթերքի միջին գներն աճել են 9 տոկոսով (https://www.armstat.am/file/article/cpi_06_2021-arm.pdf, էջ 5), իսկ այս ընթացքում չեն ավելացել թոշակների, անապահովության նպաստների, նվազագույն աշխատավարձի չափերը։ 2021 թվականի հունվար-մայիսին՝ 2020 թվականի հունվար-մայիսի համեմատ միջին աշխատավարձն էլ աճել է սննդամթերքի գնաճից 2 անգամ պակաս չափով՝ ընդամենը 4,4 տոկոսով (https://www.armstat.am/file/article/sv_05_21a_142.pdf, էջ 77):
Այսինքն՝ քաղաքացիների իրական եկամուտները հետևողականորեն նվազում են, իսկ մեր երկրի տնտեսության ազատ անկումը շարունակվում է։
Այսպիսով` հարցը․ «Այս մասին զեկուցե՞լ են «վոժդին»։ Մտածու՞մ է, թե՞ ․․․»։