«Թալիբան» շարժման կողմից Աֆղանստանում իշխանության բռնագրավումը իրական է միջաֆղանական բանակցություններում առաջընթացի բացակայության պայմաններում: Այս մասին «Վալդայ» միջազգային քննարկման ակումբում հայտնել է Աֆղանստանում Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱԳՆ Ասիական երկրորդ վարչության տնօրեն Զամիր Քաբուլովը:
Ըստ նրա, եթե ազգային հաշտեցման գործընթացում իրական շարժ չլինի, Աֆղանստանում ռազմաքաղաքական հավասարակշռությունը կվերափոխվի հօգուտ «Թալիբան» շարժման: «Եվ այդ ժամանակ երկրում իշխանության բռնազավթումը կդառնա շատ իրական հեռանկար», ասել է Քաբուլովը: