Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Եթե թշնամին մտավ Երասխ՝ Սուրենավան էլ է գալու»․ սուրենավանցիները նույնպես մտավախություններ ունեն

20/07/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սուրենավանը Երասխից մի քանի կիլոմետր է հեռու։ Սուրենավանցիներն էլ մտավախություն ունեն՝ եթե թշնամին մտավ Երասխ՝ իրենց մոտ էլ է գալու։ Հուլիսի 19-ի ուշ երեկոյան եւ 20-ի գիշերը՝ մինչեւ ժամը 02։00-ն, ադրբեջանական զինված ուժերը շարունակաբար գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի՝ Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը։ Երասխի դիրքերում գիշերը մի քանի ժամ տեւած ինտենսիվ փոխհրաձգության հետեւանքով թշնամու արձակած կրակոցից վիրավորվել է Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը։

Սուրենավանցի Արայիկը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ հարեւան գյուղում կատարվող իրադարձություններից լավատեղյակ են, ասում է՝ վիճակը լավ չէ։ «Մարտական գործողություններ են գնում, գյուղապետը վիրավորվել է։ Տեղյակ ենք, լավ չի վիճակը, ի՞նչ կարող ենք ասել։ Մտավախություն բոլորիս մեջ էլ կա՝ եթե Երասխը վերցրին, մեզ էլ են գալու՝ հասնեն, կապ չունի, թե քանի կիլոմետր է հեռու»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ նման բան չի լինի։

Հարցին՝ ո՞վ է կանխելու թշնամու ներխուժումը Երասխ, երբ արդեն տեւական ժամանակ է՝ ադրբեջանական բանակը զավթել է Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերի դիրքերը, իսկ ՀՀ իշխանություններն անզոր են դուրս վռնդել թշնամուն, պատասխանեց․ «Չեմ կարող ասել՝ ով կկանխի։ Եթե կանխող լինի՝ երկրի ղեկավարը պիտի կանխի, պաշտպանության նախարարը։ Պիտի որ կարողանան։ Եթե ժողովուրդը պանիկայի մեջ ընկավ լավ չի լինի։ Գյուղացուն պիտի զենք բաժանեն, որ թշնամուն դիմակայեն, էլ ճար չի մնում»։

Ավելի վաղ մեզ հետ զրույցում երասխեցի Անդրանիկ Սինանյանն ասաց՝ նախկինում Երասխի վրա չեն կրակել։ Թեժ կռիվների ժամանակ անգամ այստեղ կրակոց չի եղել։ Հիմա ադրբեջանցիներն ասում են՝ «քարտեզով մի քանի պոստ կա, մերն ա, հրամայել են էդ պոստերը վերցնել»։

Լիանա Սարգսյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ագրեսոր Ադրբեջանը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ է ոտնձգում.Էդմոն Մարուքյան

Հաջորդ գրառումը

Լրահոսը՝ 15։00–ի դրությամբ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

20/04/2026
Նորություններ

Ալեն Սիմոնյանը ակտիվիստ Միքայել Մարգարյանից պահանջում է ներողություն խնդրել և վճարել 506 000 դրամ

20/04/2026
Նորություններ

ՀՀ-ում ԵՄ դեսպանը ծանոթացել է ընտրությունների նախապատրաստական ընթացքին

20/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Հաջորդ գրառումը

Լրահոսը՝ 15։00–ի դրությամբ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ՅՍՏԱԿԵՑՄԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

27/06/2025

Վերջերս բազմաթիւ ընթերցողներու կողմէ մեզի ուղղուած հարցումներուն պատասխանելով, այսու կը տեղեկացնենք, թէ Պէյրութի մէջ վերջերս լոյս տեսած "Զարթօնք" անուամբ նոր շաբաթաթերթը, որ կը հրատարակուի Պարոյր Աղպաշեանի տնօրինութեամբ,  մաս չի կազմեր Ռամկավար Ազատական Կուսակցութեան Համադրուած աշխարհասփիւռ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական