Միացյալ Նահանգները կարծում է, որ ռուսական նոր գերձայնային հրթիռները կարող են հանգեցնել ապակայունացման, ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին՝ մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնությունում «Ցիրկոն» հրթիռի փորձարկումները:
«Մենք տեղյակ ենք [Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի] հայտարարություններից: Ես ոչ մի վերլուծություն չեմ անի նրա հայտարարությունների վերաբերյալ, բայց կարևոր է նշել, որ ռուսական նոր գերձայնային հրթիռները կարող են ապակայունացնել իրավիճակը և լուրջ ռիսկ առաջացնել, քանի որ դրանք կարող են միջուկային լիցք կրել: ԱՄՆ-ը, ընդհակառակը, մշակում է գերձայնային զենք, որը հնարավոր չէ օգտագործել միջուկային սարքավորումներում», պնդում է արել Քիրբին, որի խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը: