Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ռուսաստանի ՊՆ ղեկավարին կանչել են Ուկրաինայի Անվտանգության ծառայություն

Ռուսաստանի ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուին եւ գործարար Կոնստանտին Մալոֆեեւին կանչել են Ուկրաինայի Անվտանգության ծառայություն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ուկրաինայի ԱԽ-ն կանչել է Ռուսաստանի ՊՆ ղեկավարին, որպեսզի փոխանցի նրան գրավոր կասկած «Օրենքով չնախատեսված ռազմականացված զինված խմբավորումների ստեղծում, որը հանգեցրել է մարդկանց մահվան» հոդվածի հատկանիշներով: Բացի այդ, նախարարի եւ գործարարի նկատմամբ նախապատրաստվում են քննչական գործողություններ:

Օրակարգը ստորագրվել է Դոնեցկի եւ Լուգանսկի շրջաններում Ուկրաինայի ԱԽ գլխավոր վարչության ավագ քննիչ Տարաս Բուտենկոյի կողմից: Նշվում է, որ Շոյգուն պետք է ժամանի Մարիուպոլ հուլիսի 20-ին:

News.am