Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Բայդենի և Էրդողանի օգնականները հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ ազգային անվտանգության վարչության ղեկավարի օգնական Ջեյք Սալիվանը և Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը հեռախոսազրույց են ունեցել՝ կապված երկու երկրների ղեկավարների՝ հունիսի 14-ի հանդիպման հետ: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության ղեկավար Էմիլի Հորնը:

Նրա խոսքով, Սալիվանը և Քալինը քննարկել են մի շարք տարածաշրջանային խնդիրներ: Հորնը չի մանրամասնել երկու պետությունների ղեկավարների խորհրդականների զրույցի մանրամասները, գրում է ՏԱՍՍ-ը:

Բայդենի ու Էրդողանի բանակցությունները տեղի են ունեցել Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում: