Էյֆելյան աշտարակն այսօր այցելուների առաջ բացվեց COVID-19 համաճարակի պատճառով մոտ ինը ամսվա դադարից հետո: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին Էյֆելյան աշտարակի շահագործման ընկերությունը հայտարարել է իր կայքում: Հաշվի առնելով, որ աշտարակն այցելուների համար փակ էր նաև 2020-ի մարտ-հունիս ամիսներին, այն չի գործել գրեթե 360 օր:
Այժմ զբոսաշրջիկները կարող են լինել աշտարակի բոլոր երեք հարկերում, բայց միայն այն դեպքում, եթե պահպանվեն կորոնավիրուսից պաշտպանության խիստ միջոցներ: Այցելուների թիվը սահմանափակ է՝ օրական ոչ ավելի, քան 13 հազար, մինչդեռ համաճարակից առաջ ընկած ժամանակահատվածում այցելուներն առնվազն 25 հազարն էին: