Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ադրբեջանն Ակնայի (Աղդամ) շրջանում նոր զորամաս է ստեղծում

Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի արդյունքում օկուպացված Աղդամի շրջանում Ադրբեջանը նոր զորամաս է ստեղծում: Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: 

Զորամասը կահավորված է ժամանակակից սպառազինությամբ: Նոր զորամասերի շինարարությունը պլանավորած կարգով շարունակվում է նաև Արցախի` Ադրբեջանի կողմից օկուպացված այլ տարածքներում: