Հինգշաբթի, Նոյեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իսկ Արցախը հանձնողը թաքուն է արե՞լ. Ն. Հոխիկյանն իր շոկային բացահայտման մասին

16/07/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լրագրող, մեդիա փորձագետ Նաիրի Հոխիկյանն արձագանքել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած բաց-դասընթաց քննարկման ժամանակ հանրայնացրած փաստերի առիթով իրեն ուղղված հարցադրումներին՝ նշելով հետևյալը. «Օրերս մի հանդիպման ժամանակ հերթական անգամ պատմել էի տարիներ առաջ տեղի ունեցած խոսակցության մասին, ինչը դարձավ հանրային քննարկման առարկա։ Հասկանալի է, որ հետպատերազմյան շոկային վիճակում ապրող մարդկանց համար յուրաքանչյուր նման փաստ նոր շոկ է, բայց ես նորություն չեմ ասել, բացահայտում չեմ արել։     Հիմա բազմաթիվ մարդիկ ինձ հարց են տալիս, թե ինչու ավելի վաղ չէիր ասում, որ մենք կանխեինք պատերազմը կամ հայկական տարածքների հանձնումը թշնամուն։ Հասարակություններն ընդհանրապես հանդիսատեսի բնավորություն ունեն։ Սիրում են դիտել գործողություններ, ծափահարել կամ քարկոծել դերակատարներին՝ այդ ամենը ընկալելով որպես բեմադրություն։ Պետություններն էլ քանդվում են հենց այդ սցենարներով։ 2016-ի ապրիլյան պատերազմից անմիջապես հետո ամենուր աղաղակում էի, որ մենք մի քանի տարվա ընթացքում մեծ պատերազմի առաջ ենք կանգնելու, և մեզ պարտադրելու են բեմադրված գործողություններ՝ կապիտուլյացիայի համար։ Նախկին շատ գործընկերներս կփաստեն, թե ինչեր եմ ասել ապրիլյան պատերազմին հաջորդող և սպասվող գործողությունների մասին։ Իսկ ո՞վ էր ուշադրություն դարձնում։ Չէ՞ որ մարդիկ գերադասում են հավատալ նրան, ինչ իրենց ականջին հաճելի է։ 2019-ից սկսած՝ 30-ից ավելի պաշտոնյաների ու գործիչների հետ եմ այս թեմայով խոսել, պատմել, թե ինչ է ծրագրվում Արցախի առումով։ Եթե որևէ պաշտոնյա իր մեջ ուժ կգտնի հայրենիքը և ճշմարտությունը վեր դասելու իր աթոռից, կհաստատի ասածս։ Վստահ եմ, որ հատուկենտ մարդ կլինի, քանի որ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է սիրում ասել՝ հայրենիքը պետք է զոհաբերվի անհատին։ 2013-ից խոսում էի Քարվաճառի ջրհավաք ավազանի նկատմամբ ադրբեջանական նկրտումների մասին։ Բազմաթիվ անգամներ Դավիթ Բաբայանի հետ անդրադարձել ենք այդ խնդրին՝ նշելով, որ պետք է միջազգային իրավական նորմերով գոնե Ալ լճերի հատվածը ներառել ՀՀ կազմում։ Որևէ մեկը օգնության ձեռք մեկնե՞ց։ Լավագույն արձագանքը քմծիծաղն էր, թե ով մեզնից կխլի Քարվաճառը։ 2020-ի հուլիսի 13-ին երբ գրում էի, որ ՀՀ Տավուշի մարզի վրա հարձակվելով՝ Ադրբեջանը նախավարժանք է անում Արցախի վրա հարձակվելու համար։ Ամենատարբեր տրամաչափի պաշտոնյաներ ու բազմաթիվ հայեր ինձ մեղադրեցին խուճապ տարածելու մեջ։ Քանի որ ձեզ ձեռնտու էր հավատալ նրան, ինչ հաճելի է, բայց ոչ երբեք իրականությանը։ Հիմա ձեզ պետք են մեղավորներ, որպեսզի արդարացնեք ձեր անգործությունը և թուլակամությունը։ Նույն մարդիկ, ովքեր 2019-ին չէին թաքցնում Արցախի հանձնման սցենարը, ավելի վաղ գրքեր էին գրում այդ մասին, երբևէ ձեզ նեղություն տվե՞լ եք լուրջ վերաբերվել, անհանգստանալ այդ վտանգներից։ Իհարկե, ոչ, քանի որ մարդիկ սիրում են հավատալ նրան, ինչը իրենց ականջին հաճելի է։ 2018-2020 թվականների ընթացքում տասնյակ հրապարակումներ արեցի արբանյակների կարևորության մասին, նշեցի, որ առաջիկա պատերազմում այդ արբանյակը մեզ օդ ու ջրի պես պետք է։ Ձեռքներդ դրեք խղճներիդ ու ասացեք, քանի՞սը լուրջ վերաբերվեց դրան ու օգնության ձեռք մեկնեց, որ ստիպենք իշխանությանը՝ անել այդ քայլը։ Ոչ ոք։ Այսօր հեշտ է մեղադրել, քանի որ բոլորդ սրբեր ու դատավորներ եք, իսկ հանձնողը թաքուն է արե՞լ։ Հիմա հանրային հանդիսատեսը մեղավորներ ու արյուն է ուզում, որպեսզի ծափահարի ու քարկոծի՝ առանց հասկանալու, որ իր այդ անտարբերության ու հայրենիքի գաղափարի բացակայության պատճառով եղավ այս գործարքը։ Հիշեցնենք՝ Նաիրի Հոխիկյանը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած բաց-դասընթաց քննարկման ժամանակ անդրադարձել է նաև արցախյան վերջին պատերազմին՝ ցնցող փաստեր ներկայացնելով պատերազմի՝ Նիկոլ Փաշինյանի վարչախմբի կողմից վաղօրոք պլանավորած լինելու, Արցախի շրջանների, բերդաքաղաք Շուշիի դավաճանական հանձնման և այլնի մասին»: Yerkir.am–ը պետական դավաճանության մասին վկայող նշված փաստերն ու վկայությունները հրապարակել էր ամբողջությամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Չինաստանում պատվաստանյութերի արտադրության հզորությունը տարեկան հասնում է 5 միլիարդ չափաբաժնի

Հաջորդ գրառումը

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանին պետք է նոր՝ սոլիդ իշխանություն․ Էլինար Վարդանյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Բռնապետական կարգերի հաստատման հերթական քարփինջն ա դրվում ու էդ պատը քանդվելու ժամանակ դրա փլատակների տակ շատերն են մնալու. փաստաբան

13/11/2025
Նորություններ

«Անտիֆեյք»-ի գրասենյակում իրականացնում է խուզարկություն. Ռուբեն Մելիքյան

13/11/2025
Նորություններ

Վազգեն Սաղաթելյանը ևս ձերբակալվել է

13/11/2025
Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստ – 13.11.2025

13/11/2025
Հաջորդ գրառումը

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանին պետք է նոր՝ սոլիդ իշխանություն․ Էլինար Վարդանյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական