Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

ԱՄՆ-ն Աֆղանստանից դուրս կհանի վիզայի համար դիմած և ամերիկյան կառավարության հետ համագործակցած աֆղաններին

Պենտագոնը որոշում է կայացրել հուլիսի վերջերից Աֆղանստանից դուրս հանել երկրի այն բնակիչներին, ովքեր դիմել են ԱՄՆ ներգաղթային վիզա ստանալու համար: Խոսքն այն քաղաքացիների մասին է, ովքեր համագործակցել են ամերիկյան կառավարության հետ, հայտնում է Reuters-ը:

Նրանք համարձակ մարդիկ են: Մենք ուզում ենք ապացուցել, որ ճանաչում և գնահատում ենք այն դերը, որը նրանք խաղացել են երկրի համար վերջին մի քանի տարիների ընթացքում», ասել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նա չի նշել տարհանման սպասող աֆղանցիների թիվը: Լրագրողները պնդում են, որ խոսքը կարող է լինել 2,5 հազար մարդու մասին: Վիզայի համար սպասելիս նրանք կգտնվեն ԱՄՆ ռազմակայաններում: