Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

«Թումո»-ի հարևանությամբ գտնվող այգում հայտնաբերվել է ծառից կախված քաղաքացու դի

Հուլիսի 14-ին, ժամը 13:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մոտակայքում՝ շատրվանների մոտ, ծառից կախված քաղաքացի կա։

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր Է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Մաշտոցի ոստիկանները քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ պարզել են դիակի ինքնությունը։ Նա Երևանի բնակիչ 41-ամյա Թեհմինե Բ․-ն էր։  Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։