Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ՊՆ. « ՀՀ հարավ-արևելյան ուղղությունում 2 զինծառայողի հետ կապը կորել է․ հնարավոր է՝ գերեվարվել են»

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ ՀՀ հարավ-արևելյան ուղղությունում 2 զինծառայողի հետ կապը կորել է․ հնարավոր է՝ գերեվարվել են։

Ռուսական կողմի միջնորդությամբ, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հետ քննարկվում է Ա. Նալբանդյանի և Ա. Տոռոզյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։
Հավելենք` Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան 10:30-ի սահմաններում միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել:

Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող: Կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը:

Ավելի ուշ ադրբեջանական կողմը հաստատեց տեղի ունեցածը` հայտարարելով, որ իրենց կողմում կա վիրավորում ստացած մեկ զինծառայող, ով հոսպիտալացվել է։