Իսրայելի նոր կառավարության երկրորդ դեմքը, ով մեկնել է Բրյուսել, հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:
Քանի որ իսրայելցի պաշտոնյաների հակաիրանական շարժումները շարունակվում են տարբեր ուղղություններով և այլ երկրների ղեկավարների հետ հեռախոսային խորհրդակցություններով, երկուշաբթի Յաիր Լապիդը Բրյուսելում հանդիպեց ՆԱՏՕ-ի ղեկավարի հետ:
«Ես այսօր առավոտյան հանդիպեցի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում », – գրել է Լապիդը Twitter-ի իր հաղորդագրության մեջ տեղադրելով երկկողմ հանդիպման լուսանկար: «Իսրայելը և ՆԱՏՕ-ի դաշինքը կիսում են ընդհանուր արժեքները և հասկանում են այս տարածաշրջանի (Արևմտյան Ասիայի) մարտահրավերներն ու սպառնալիքները»:
Իսրայելի արտգործնախարարը նույնպես շեշտեց, որ Թել Ավիվը ցանկանում է ուժեղացնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը:
Ըստ Լապիդի, Ըսրայելը պատրաստ է աշխատել այս արևմտյան ռազմական կոալիցիայի հետ` օգնելու դիմակայել տարբեր մարտահրավերներին հետախուզական, կիբեր, կլիմայի փոփոխության, ծովային անվտանգության և հակահրթիռային պաշտպանության տարբեր ոլորտներում:
Իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ, Բրյուսել կատարած այցի ընթացքում նա մտադիր է խորհրդակցել կոալիցիայի ղեկավարների, ինչպես նաև ԵՄ արտաքին գործերի նախարարների հետ ընդդեմ Իրանի և միջուկային համաձայնագրի վերածննդի բանակցությունների շուրջ: