Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Բայդեն․ Կուբայի իշխանությունները պետք է հարգեն խաղաղ բողոքի իրավունքը

Կուբայի բնակիչների`խաղաղ բողոքի և իրենց ապագան որոշելու իրավունքը պետք է հարգվի իշխանությունների կողմից․ ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարության մեջ:

«․․․Այս իրավունքները, ներառյալ խաղաղ բողոքների իրավունքը և իրենց ապագան ազատորեն որոշելու իրավունքը, պետք է հարգվեն: ԱՄՆ-ը Կուբայի ռեժիմին կոչ է անում այս կարևոր պահին լսել իր ժողովրդին և սպասարկել նրանց կարիքները, այլ ոչ թե հարստանալ», ասել է Բայդենը:

Կիրակի օրը Կուբայի պետական ​​հեռուստատեսությունը հաղորդեց, որ հանրապետության մի քանի քաղաքներում անկարգություններ են սկսվել, որոնց մասնակիցները կողոպտել են մի շարք խանութներ: