Եթե այսպես լավ չներկայացնեիք, ես չէի փորձի ստուգել իմ ընտրական տեղամասը։ Ես չկամ այնտեղ։ Այս մասին ասաց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը դիմելով ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանին։
«Ես քվեարկել եմ, չկամ և յոթ ընտրող պակաս է արձանագրություններում։ Ընտրատեղամասը 11/26-ն է։ Ասացիք, որ բոլորն ուղղել եք»,-ասաց Թովմասյանը։
ԿԸՀ քարտուղարը նկատեց բոլորն ուղղել են կապված դիմումի հետ.
«Մի անգամ էլ բարձր դատարանին շնորհակալություն։ Գրի կառնեմ դա»,-նշեց Արմեն Սմբատյանը։
Աղբյուր` Փաստինֆո