Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումները մերժման են ենթակա. ԿԸՀ նախագահ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ քաղաքական 4 ուժերի կողմից ներկայացրած դիմումների պահանջները ենթակա են մերժման։ Այս մասին ՍԴ-ում հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Վերջինս նկատեց ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար նախ պետք է հասկանալ ընտրության կազմակերպման և անցկացման արդյունքում ԸՕ պահանջների խախտումներ եղել են, թե ոչ։

«Ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու համար անհրաժեշտ է խախտումների հետևանքները կրեն անդառնալի բնույթ։ Պետք է կորցված լինի քվեարկության մասնակիցների կամարտահայտությունը ստույգ պարզելու հնարավորությունը»,-ասաց Տիգրան Մուկուչյանը հավելելով, որ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելը լուրջ քաղաքական և իրավական զենք է, որը պետք է օգտագործվի միայն բացառիկ դեպքերում։

Տ. Մուկուչյանի խոսքով ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելիս պետք է քաղաքացիների` ընտրություններին մասնակցելու իրավունքի առաջնայնությունը դիտարկվի։

Աղբյուր` Փաստինֆո